Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը պարզաբանեց, թե ինչու է այս ձմեռային զորակոչին առողջական խնդիրներով պայմանավորված տարկետումների թիվը նվազել:
2020թ. հունվարի 24-ին՝ ժամը 06:55-ի սահմաններում, N զորամասում պարտադիր ժամկետային զինծառայողների՝ շարքային Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի գլխի շրջանում և կրտսեր սերժանտ Արմեն Ջոնիկի Մեսրոպյանի աջ բազկի շրջանում հրազենային վիրավորումներ ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արտակ Քամալյանը հունվարի 31-ից կազատվի ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից:
ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալն այս պահին մեծ, աննախադեպ վերանորոգման մեջ է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոսպիտալի պետ, գնդապետ Վահան Գևորգյանը:
Եղվարդում ջրատար է վնասվել։ Մասնագետներին ժամանակ է պետք վերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վլադիմիր Աղաբեկովին Երախտագիտության մեդալով պարգևատրելու մասին:
Արցախում վիրավորված զինծառայողներից Հենրի-Հայկ Զաքարեանի վիրահատությունն անցել է բարեհաջող, սակայն վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը:
Հունվարի 24-ի ցերեկը հատկապես Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն, առանձին շրջաններում՝ նաև քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հունվարի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նշանակումներ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության պետ, Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ, արդարադատության գնդապետ Ռոբերտ Ղազարյանին շնորհվել է արդարադատության գեներալ-մայորի կոչում:
ՀՀ ազգային ժողովը լիագումար նիստում քննարկում է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած նախագիծը, որով առաջարկվում է մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում մի շարք մասնագիտություններով սովորող և միաժամանակ աշխատող անձանց եկամտային հարկը վերադարձնել՝ ուսման վարձի փոխհատուցման նպատակով:
Արցախի զորամասերից մեկում միջադեպի հետևանքով հրազենային վիրավորում ստացած զինծառայող Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի վիրահատությունն ավարտվել է. նրա վիճակը ծանր է, բայց կայուն:
Ինչ է խոստանում Մկան տարին. Աստղաբան. ՈՒՂԻՂ
Երևանի օղակաձև ճանապարհի արևմտյան հատվածում, չնայած ձմեռային տարեշրջանին, շինարարական աշխատանքներն ընթանում են ամբողջ թափով։
Սահմանադրական դատարանի նախագահի բնակարանում իրականացվող խուզարկությունը իրականացվում է այն նույն քրեական գործով, որի շրջանակներում Հրայր Թովմասյանը դեռևս անցած տարվա դեկտեմբերի 27-ին ներգրավվել է որպես մեղադրյալ։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի նախաձեռնությամբ՝ Կոմիտեում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ Երևան քաղաքում գործող խոշոր առևտրի կենտրոններում գործունեություն ծավալող ընկերություններից կատարված գողությունների դեպքերի քննությունն առավել արդյունավետ կազմակերպելու, նախականխելու թեմայով:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրվել են ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերը պետական սեփականություն հանդիսացած հերթական գույքի օտարման գործընթացի վերաբերյալ, որի ընթացքում պարզվել են առերևույթ թույլ տրված հանցավոր դրսևորումներ:
«Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթիդ» ընկերությունն (TSX:LYD) երեկ հայտարարել է, որ Ընկերությանը և նրան ուղղակիորեն և անուղղակիորեն ամբողջությամբ պատկանող դուստր ընկերություններին, այն է՝ Lydian Canada Ventures Corporation (այսուհետ՝ «Լիդիան Կանադա») և Lydian U.K. Corporation Limited (այսուհետ՝ «Լիդիան ՄԹ»), Ընկերության պարտատերերի հետ համաձայնության ակտով (այսուհետ՝ ԸՊՀԱ) նախկինում տրամադրված պաշտպանությունը երկարաձգվել է մինչև սույն թվականի մարտի 2-ը։
Երեկ՝ հունվարիի 24-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հունվարի 19-ի ժամը 03։20-ից մինչև հունվարի 23-ի ժամը 10։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են Գյուլբենկյան փողոցի շենքերից մեկի պատշգամբի ճաղավանդակը, մտել տուն և բնակարանից հափշտակել ոսկյա և բրենդային կանացի ժամացույցներ, ոսկյա զարդեր և գումար։
Սպանություն՝ վրեժի չնչին շարժառիթով. ԱՐ.«Քննության գաղտնիքը»:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին՝ ժամը 11:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Հունվարի 23-ին, ժամը 21.00-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 81-ամյա Քնարիկ Ասլանյանին, որը տեղում մահացել է:
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթը: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը նշեց, որ փաթեթով նախատեսվում է հստակեցնել վարժական հավաքներից և զինվորական վարժանքներից ու զորավարժություններից խուսափելու համար պատասխանատվության միջոցները:
«Պարտադիր սպանդանոցային մորթի որոշումը և հետաձգման պատճառահետևանքները». ՈՒՂԻՂ
Հունվարի 23-ին, ժամը 22:38-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայում՝ «Մետրոպոլ» հյուրանոցի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:
Հունվարի 23-ին, ժամը 22:33-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:
Այսօր՝ հունվարի 24-ին, ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը հրամաններ է ստորագրել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Սարգսյանի հրամանով ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Հունվարի 24-ին, ժամը 08:28-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նշխարք համայնքից 13 կմ արևելք ընկած հատվածում գտնվող արշավախմբին (բաղկացած է Ռուսաստանի Դաշնության 6 քաղաքացուց, որոնցից մեկի ինքնազգացողությունը վատացել է) անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հանցագործություն ծնող բարքերի դեմ պայքարի համատեքստում հերթական հատուկ միջոցառումն իրականացվեց հունվարի 22-ին՝ Շիրակի մարզում։
Հունվարի 24-ին՝ ժամը 06:55-ի սահմանում, ՊԲ հյուսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը և 2000թ. ծնված Արմեն Ջոնիկի Մեսրոպյանը: