Խոշոր ավտովթար Աշտարակ-Երևան ավտոճանապարհին. կան տուժածներ
Հունվարի 23-ին, ժամը 22:33-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-21099» (վարորդ՝ Նարեկ Ն., ծնված 1993 թ.), «ՎԱԶ-21099» (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) և «Ford» (վարորդ՝ Մարտուն Պ., ծնված 2000 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով Երևան-Աշտարակ ուղղությունը դարձել է անանցանելի:
Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը Նարեկ Ն.-ն և Մարտուն Պ.-ն տեղափոխվել են Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և տեղափոխել ավտոքարշակի վրա. Երևան-Աշտարակ ուղղությունը դարձել է անցանելի: