ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում աննախադեպ վերանորոգում է. հոսպիտալի պետ

ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալն այս պահին մեծ, աննախադեպ վերանորոգման մեջ է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոսպիտալի պետ, գնդապետ Վահան Գևորգյանը:

«Վերանորոգման ավարտից հետո, համոզված եմ, կունենանք բարձրակարգ հոսպիտալ»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է բուժհաստատության տեխնիկական հագեցվածությանը, կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետը շեշտեց՝ բժշկությունն ընդհանրապես կանգ չի առնում, և անընդհատ թարմացման կարիք է լինում, ինչը հոսպիտալում պարբերաբար կատարվում է:

«Առանձին պատմություն են շտապ արձագանքման խմբերը: Մենք ունենք հրատապ արձագանքման խմբեր, ռեամոբիլներ, մեր տրամադրության տակ նաև ուղղաթիռ կա»,- լրացրեց Գևորգյանը:

Հանդիպմանը ներկա ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ, գնդապետ Արմեն Նազարյանն իր հերթին հավելեց, որ ռազմաբժշկական ծառայությունն այսօր ոչնչով չի զիջում քաղաքացիական առողջապահական համակարգին:

«Շրջաններում ունենք կայազորային հոսպիտալներ, որոնք առաջատար են համարվում: Վերջին տարիներին մենք շեշտը դրել ենք ռազմաբժշկական հաստատությունների իրավական կարգավորումների վրա, ամբողջությամբ իրավական բազան կանոնակարգվել է: Ռազմաբժշկական բոլոր հաստատությունները սահմանված կարգով ստացել են բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման լիցենզիա»,- ասաց գնդապետ Նազարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031