
Արցախում վիրավորված զինծառայողին վիրահատել են. նրա վիճակը ծանր է, բայց կայուն

Արցախի զորամասերից մեկում միջադեպի հետևանքով հրազենային վիրավորում ստացած զինծառայող Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի վիրահատությունն ավարտվել է. նրա վիճակը ծանր է, բայց կայուն: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Շարքային Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի վիրահատությունն ավարտվեց: Նրա վիճակը ծանր է, բայց կայուն: Մեր բժիշկները հրաշագործ են ուղղակի: Եթե վիրավորը հասնում է մինչև օպերացիոն, ապա գրեթե միշտ փրկում են մեր հրաշագործները»,- գրել է Հովհաննիսյանը: