Օդի ջերմաստիճանը հունվարի 25-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով
Հանրապետության տարածքում՝
Հունվարի 24-ի ցերեկը հատկապես Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն, առանձին շրջաններում՝ նաև քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հունվարի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 25-ի գիշերը կնվազի 8-10, 26-ի գիշերը՝ ևս 2-3 աստիճանով, 27-29-ի գիշերն աստիճանաբար նույնքան կբարձրանա:
Երևան քաղաքում՝
Հունվարի 24-ի ցերեկը սպասվում է ձյուն, 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի հունվարի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 10.50C (2004 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -23.60C (1974 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -5.50C