Թեև այսօր Սուրբ Սարգսի տոնը կապվում է երիտասարդների և սիրահարների հետ, սակայն նախկինում տոնի առթիվ երեխաներին նվերներ տալու սովորություն է եղել:
Հայաստանում 2019 թվականին նորածին աղջիկներին ավելի շատ անվանակոչել են Նարե, տղաներին՝ Դավիթ:
Գրպանահատություն։ Հաճախ հանդիպող հանցատեսակ բազմաթիվ երկրներում։ Հայաստանում այն իր դրսևորումներն է ունենում հիմնականում կանգառներում, երթուղային տրանսպորտում, շուկաներում, տոնավաճառներում, առհասարակ` մարդաշատ վայրերում։
ԱՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) բուսասանիտարիայի տեսչությունը բնակիչների կողմից բանանի մեջ կարմիր գույնի գոյացությունների առկայության վերաբերյալ ահազանգ է ստացել:
ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ` 9-ամյա տղա երեխայի նկատմամբ առերևույթ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննությունը կշարունակվի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում:
Հայաստանում ՌԴ դեսպանատան արտահայտած մտահոգությունը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիրքորոշումն է:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Դ.Մ.-ին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-դ մասով (Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով):
Հայաստանում հյուրանոցներին հորդորում են կորոնավիրուսի կանխարգելման քայլեր ձեռնարկել:
Փետրվարի 3-ին ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Գետահովիտ գյուղի փայտամշակման արտադրամասերից մեկում հայտնաբերել են վառելափայտ, երեսաթափ, տարբեր երկարությամբ կողահատ տախտակներ և այլն։
Եթե գլոբալ նայենք, ցավը բոլորինս է, քանի որ դա վերաբերում է մեր երիտասարդ տղաների ընդհանուր դաստիարակությանը: Ես ավելի քան 20 տարի այս կառույցի ղեկավարն եմ, և որպես ավագ ընկեր` խորհրդատու, հոգևորական, միջանձնային հարաբերություններին միշտ անդրադառնում եմ: Մեր հոգևորականները ևս չեն թերանում: Մենք երբևիցե չենք զլանում բռնել մարդու ձեռքը և դարձի բերել:
Ստացված գրավոր պատասխանից (կցվում է) տեղեկանում ենք, որ նշյալ ժամանակահատվածում Վիճակագրական կոմիտեի աշխատակիցներին վճարված պարգևատրումների ընդհանուր չափը կազմել է 424610.5 հազար դրամ (շուրջ 890 հազար դոլար):
Կոնֆուցիուսի ինստիտուտը Չինաստան կուղարկի 12 հազար բժշկական դիմակ՝ միանալով աշխարհում սկիզբ առած հումանիտար ակցիաներին:
Վրաստան աշխատանքային այցի վերջին օրվա ընթացքում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Ախալքալաքում հանդիպել է տեղի հայության հետ:
Իսլանդիայի Հանրապետությունում ՀՀ նորանշանակ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը (նստավայրը` Ստոկհոլմ) փետրվարի 4-ին իր հավատարմագրերն է հանձնել Իսլանդիայի նախագահ Գուդնի Յոհաննեսոնին (Guðni Th. Jóhannesson)։
Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանը, որը հայ երգն ու երաժշտությունը հնչեցրել է ամբողջ աշխարհում, փետրվարի հինգին կդառնար 63 տարեկան:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գխավորությամբ փետրվարի 5-ին տեղի է ունեցել Թվայնացման խորհրդի անդրանիկ նիստը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 5-ին հյուրընկալել է Միջազգային ուսանողական ծրագրավորման մրցույթին (ICPC) մասնակցած՝ Երևանի պետական համալսարանի ուսանողների թիմի անդամներ Խաժակ Գալստյանին, Համլետ Միքայելյանին, Լևոն Մուրադյանին, մարզիչ Ալբերտ Սահակյանին եւ ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանին:
Իտալիայի քաղաքացի 105-ամյա Նուրհան Բողոսի Յուսուփովիչը ցանկացել է դառնալ ՀՀ քաղաքացի:
]Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 4-ից 7-ը Նիդերլանդների Թագավորության Հաագա քաղաքում է:
Փետրվարի 4-ի առավոտյան ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում ստացվեց, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են «Հայփոստի» Լորուտ գյուղի մասնաճյուղի դուռը, մտել ներս, խառնշտել գույքը, սակայն ոչինչ չգողանալով՝ հեռացել են։
Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի 2020թ. փետրվար ամսվա վճարումը (կանխիկ և անկանխիկ եղանակներով) կիրականացվի 2020 թվականի փետրվարի 6-ից:
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը թվիթերյան իր էջում հրապարակում է արել՝ շնորհակալություն հայտնելով Ռուսաստանի գործընկերներին՝ ՀՀ քաղաքացու անվտանգ տեղափոխման համար:
Հայաստանի Հանրապետությունում որևէ կասկածելի դեպքով ստուգման արդյունքում կորոնավիրուսի վարակ չի հայտնաբերվել:
Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով, պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Խաչիկ Գրիգորյանին և Սպարտակ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել:
«Մենք անցած տարի մեքենաներ էինք ներկրել, դրանք մինչև տարեվերջ չէին բեռնաթափվել և հունվարի 31-ին մոտ 300 մեքենա դուրս է մնացել մեր շուկայից: Դրանք բոլորը Բագրատաշենի մաքսատանն են: Մի քանի գրություն ենք հղել ՀՀ կառավարությանը, վարչապետին, որպեսզի թույլ տան դեռևս անցած տարի ձեռք բերած ավտոմեքենաները բերել: Երեք շաբաթ է՝ պատասխանի ենք սպասում: Չենք ցանկանում այդ 300 մեքենաները թողնել Վրաստանի տարածքում»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ավտովարորդների պաշտպանության լիգա» իրավաբանական անձանց միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:
«2019 թվականի օգոստոսի 1-ին գնել եմ 4 մեքենաները, ինձ հասել են դեկտեմբերի 31-ին, որովհետև վրացիներին իրենց մեքենաներն էին դատարկում, հետո՝ հայերինը: Ես վարկ եմ փակում, և հույսս այդ 4 մեքենաներն են, որոնք մնացել են Բագրատաշենի մաքսատանը: Չգիտեմ, թե ի՞նչ պետք է անեմ, եթե ոչինչ չփոխվի՝ մեքենաներից մեկն այստեղ՝ Կառավարության մոտ կվառեմ, մյուսն էլ՝ ՊԵԿ-ի դիմաց»,- լրագրողների հետ զրույցում ասաց ավտոներկրողներից մեկը:
Նոր տեսակի կորոնավիրուսի թոքաբորբի համաճարակի հանդեպ սրտացավ է յուրաքանչյուր չինացի, ինչպես նաև այն լայն ուշադրություն է գտել միջազգային հանրության շրջանակներում:
«Ժողովուրդ» օրաթերթի՝ փետրվարի 5-ին հրապարակած՝ «Զինծառայողի մահից ամիսներ առաջ ահազանգ է եղել, որ պաշտոնյաների տղաները զորամասում նեղացնում են մյուսներին. Նոր իրավիճակ» վերնագրով հոդվածի առնչությամբ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է.
Փետրվարի 5-ի ցերեկն առանձին շրջաններում, 7-ի ցերեկը, 8-9-ը շրջանների զգալի մասում, 10-ին հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, փետրվարի 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քննչական կոմիտեն երեկ հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, թե պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալ Դավիթ Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նրան մեղադրանք է առաջադրվել 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: