ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ով կմտածեր, որ կապրենք այնպիսի ժամանակներում, որ ժողովուրդը ձմռանը կդժգոհի ոչ թե ցրտերից, այլ տաք եղանակից»: https://www.facebook.com/gagik.surenyan/posts/2848991858497378
Ինքս տեղյակ չեմ, թե իրականում ինչ է տեղի ունեցել, սակայն տեղյակ եմ, որ քննարկվում է երկու տարբերակ. 1-ին՝ հրահանգ է եղել, որ սնունդ չգա տներից և 2-րդ` հրամանատարը ալկոհոլ է հայտնաբերել սննդի արկղերում:
«Իրավունք» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորում էր քաղաքացիներին, թե «երեք օրվա «ստալիչնի» սալաթը, չորս օրվա բուդը ստիպում ենք, որ մարդիկ ուտեն: Չի կարելի չորս օրվա պատրաստած ժամկետանց սնունդ ուտել» եւ խոստանում, որ այս տարի մշակութային կյանքը Ամանորին ակտիվացնելու են, որպեսզի մեր քաղաքացիներն ավելի քիչ ժամանակ ունենան՝ սեղանների շուրջ անցկացնելու: Ազգային ժողովում սեղաններից չէին «պոկվում» ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ քաղաքական ուժերից երեքը նախատոնական քեֆ-ուրախությունների մեջ էին։ «Իմ քայլը» հավաքվել է «Լիանա» ռեստորանում, որը պատկանում է ՔՊ-ական պատգամավոր, փարաքարցի Նարեկ Մկրտչյանին։
Սերժ Սարգսյանի ոչ պաշտանական ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել Սերժ Սարգսյանի մասնակցությամբ, որտեղ վերջինս մասնակցում է «Հարսնաքար» համալիրում տեղի ունեցող ՀՀԿ ամանորյա խնջույքին։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ապօրինի ձեռնարկատիրության ու բնության հատուկ պահպանվող տարածքների ռեժիմը խախտելու հատկանիշներով։ Քրեական գործն ուղարկվել է նախաքննական մարմնին։
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցներին տրվել է ավելի քան 113 մլն դրամի խրախուսում։
ԵՊՀ ուսանողական խորհրդի նախկին փոխնախագահ Դավիթ Մաթևոսյանը իր ֆեյբուքյան էջում գրում է:
Շանտաժի ենթարկելով՝ անչափահասին հարկադրել է իր հետ սեռական հարաբերություն ունենա:
«Կարող էին գոնե մեզ բացասական պատասխան տալ, չէ՞ որ խոսքը զոհվածների մասին է, պետության իսկական տերերի։ Պետության լիիրավ տերերն այդ տղաներն են, այլ ոչ թե այսօրվա Կառավարության փափուկ աթոռներին նստած պաշտոնյաները։ Այդ աթոռները նրանց տրվել են մեր որդիների արյան գնի հաշվին։ Կարծում եմ՝ այս ամենը Կառավարության կողմից մեր հանդեպ արհամարհանք է»,- ասաց Սաթենիկ Խլղաթյանը։
Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2019 թվականի դեկտեմբերի 27-ին Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի և Թբիլիսյան խճուղուց դեպի ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի վարչական շենք տանող անանուն փողոցի խաչմերուկում (Թբիլիսյան խճուղի, №13 հասցեի դիմացի հատված) կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Դեկտեմբերի 25-ին, ժամը 03.30-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով իրենց մոտ է տեղափոխվել Սևան քաղաքի Գայի փողոցի 24-ամյա մի բնակիչ:
Ռուսաստանում վախճանվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, «Սովրեմեննիկ» թատրոնի գեղարվեստական ղեկավար, դերասանուհի Գալինա Վոլչեկը։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել, որտեղ ինքը, Էդուարդ Շարմազանովը և Արման Սահակյանը կատարում են «Իմ լավ ընկեր» ստեղծագործությունը: Երգի բառերի և երաժշտության հեղինակը Արմեն Աշոտյանն է:
Ավրորան փոքր աղջիկ էր, որը 1915-ին փրկվել է Հայոց ցեղասպանությունից: Նա մասնակցություն է ունեցել Հայոց ցեղասպանության պատմությունը ֆիլմի միջոցով ներկայացնելու գործում: Նա դերասանուհի չի եղել, արտիստ չի եղել, ինքն իր դերն է խաղացել ֆիլմում` ցույց տալով, որ փրկվածները փորձում են այդ պատմությունը ներկայացնել աշխարհին` նաև նրա համար, որ մարդկանց սովորեցնեն՝ կանխել մարդկության նկատմամբ դրա կրկնումը:
Տեր Աստված, այնպիսի խոսքեր են գրում, որ մի պահ ուզում էի վեր կենալ, գնալ ԱԱԾ-ի կողքը նստել, ասել՝ ժողովուրդ, հասկանո՞ւմ եք՝ ինչ է կատարվում, մենք խոսում ենք անվտանգությունից, բայց ներսից իրար կեղեքում ենք, իրար «մորթում», ատում ենք: Գիտե՞ք՝ շատ հրաշալի է, երբ ասֆալտը որակով է և լավ ասֆալտ է արած, շատ կարևոր է, երբ մեր զինվորը քաղցած չէ, շատ լավ է, որ էլի ռազմական տեխնիկա ենք ստանում, բայց պետք է սովորենք առաջինը երկրորդայինից տարբերել:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է դիտավորությամբ ազգականի առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել 28-ամյա երիտասարդին:
«Այստեղ չի կարելի մեղադրել իշխանությանը, քանի որ ունեցանք անձրևային երկարատև սեզոն, այգիների փոշոտումը որակով չկատարվեց: Մեղվի մեծ քանակի անկում նույնպես կա, բայց ամբողջ աշխարհում է այդպես: Եվրոպացի գիտնականների կարծիքով՝ դա կապված է բջջային կապի ճառագայթման հետ»,- նշեց Հրաչ Բերբերյանը:
Ոստիկանության գրպանահատության դեմ պայքարի մասնագիտացված ստորաբաժանումը հետևողականորեն շարունակում է հայտնաբերել և բերման ենթարկել գրպանահատներին:
Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի, այնուհետև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գործերի կառավարիչ Հրաչիկ Կարապետյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 27-ին, ժամը 18:00-20:00-ը Սուրբ Հովհաննես (Կոնդի) եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ դեկտեմբերի 28-ին, ժամը՝ 12:30-ին, նույն վայրից:
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է լրագրողի կողմից Ոստիկանության պաշտոնյայից խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Կառավարությունը հավանություն տվեց «Մասդար Արմենիա ծրագիր» ներդրումային ծրագրին:
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ներքին համոզում ունի, որ ՀՔԾ ներկայացուցիչները հիմա Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքում են, և, որ այնտեղ այժմ փաստաթղթեր են կեղծվում: Ավագանու անդամը Քաղաքապետարանի շենքից ուղիղ եթեր էր մտել, այս ժամին նրան այնտեղ է տարել «հանկարծ արթնացած ներքին զգայարանը»: Դավիթ Խաժակյանը վաղը հրավիրվել է ՀՔԾ՝ բացատրություն տալու իր ներկայացրած հաղորդման մասով, ըստ որի՝ Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել պաշտոնեական կեղծիք և պաշտոնեական լիազորությունների անցում:
«Դա շոու է։ Մյուս կողմից՝ այլ ավիաընկերություններ դատի են տալու։ Ի՞նչ է նշանակում՝ վերջին 12 ամսում չսպասարկված ուղղությունների համար հանում եք օդի տուրքը, սա աճպարարություն և աբսուրդ է, որն ավելի մեծ վտանգ է բերելու մեզ։ Եթե դուք շարժվում եք միջազգային օրենքներով, ուրեմն բարի եղեք ապահովել օրենքներ բոլորի համար։ Սրա ձայնը հետո կլսենք։ Տաթևիկ Ռևազյանը քանի որ խոստում էր տվել, Կառավարությունը սատար կանգնեց նրան և հիմա բերել են այս լոուքոսթերները, բայց կրկնում եմ՝ սրա ձայնը հետո կլսենք։ Իրենք դարձել են իրենց խոսքերի գերին, և այդ փոփոխությունն արվեց «Ռյան Էյր» ավիաընկերության համար և միայն։ Կապրենք, կտեսնենք՝ մի տարի հետո դուք 35 եվրոյով Եվրոպա կթռնե՞ք։ Էս զանգի ձենը հետո կլսեք»,- ասաց Եփրեմյանը։
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նոր և ուշագրավ տեղեկություն է հայտնել պաշտոնական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիքի մասին:
Դեկտեմբերի 25-ին, ժամը 20։39-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Փամբակ գյուղում՝ մանկատան մոտ, ավտոմեքենան կախվել է դեպի ձորակը։
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ կառավարության պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձինք Երևանի Իսրայելյան փողոցի թիվ 41 հասցեի շենքն օտարելու գործընթացի շրջանակներում կազմել են անհիմն փաստաթղթեր, իսկ հիշյալ վարչության պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալությունը ընդամենը մեկ օրում կատարել է գույքի գնահատում՝ հիշյալ շենքը 2018 թվականի հունվարի 30-ին գնահատելով իրականից անհամեմատ ցածր՝ 259․304․000 դրամ։
Հարցին, թե ինչպես է վերաբերվում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած արագացված զինծառայության մասին օրինագծին, գեներալը կարճ պատասխանեց. «Մի խոսքով՝ վատ»:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստեղծվել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժին: