
«Սև կարապի տեսությունն ու պատահականությունից հիմարացածները». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Սև կարապի տեսությունն ու պատահականությունից հիմարացածները
Ամերիկյան տեսաբան Նասիմ Թալեբի՝ «Սև կարապի տեսությունը» բիզնեսի, քաղաքականության մեջ, և ընդհանրապես՝ պատահականության, ռացիոնալ հաշվարկների մեջ չտեղավորվող գործոնների և գործընթացների տեսության մասին է։ Երբ քաղաքականության մեջ պատահականորեն տեղի են ունենում բացարձակապես անկանխատեսելի և անհաշվարկելի գործընթացներ և իրադարձություններ, որոնք և որոնց հետևանքները կանխատեսել, հաշվարկել հնարավոր չէ, քանզի այդ իրադարձությունները և գործընթացները շատ դեպքերում բացարձակ իռացիոնալ են։
Երբեմն ինձ մոտ տպավորություն է, որ Նասիմ Թալեբի՝ «Սև կապարի տեսությունը» հայաստանյան «ռեալ-պոլիտիկի» ախտորոշումն է։
Ի դեպ, խորհուրդ կտամ կարդալ նաև Թալեբի՝ «Հակաթուլությունը» և «Պատահականությունից հիմարացածները»։
Առաջինն այն մասին է, թե ինչպես ոչ միայն մնալ անվնաս, այլ նաև դառնալ ավելի լավը՝ քաոսին և անորոշությանը բախվելուց հետո, իսկ երկրորդը, ինչպես Թալեբն ինքն է ասում՝ «որևէ մեկս պաշտպանված չենք պատահականության խաբեությունից։
Եւ միակ բանը, որ կարող ենք անել, դա այդ ամենը հնարավորինս էսթետիկական սահմանների մեջ պահելն է»»։