
Ինչպես էին հնում սիրահար զույգերը դիմում ատենահաս Սուրբ Սարգսին

Սուրբ Սարգիսը համարվում է երիտասարդների բարեխոս:
Երբ սիրահար զույգերը, ծնողների կամքին հակառակ, փախչում էին և դրա անունը դնում «աղջիկ փախցնել», զույգը գիշեր-ցերեկ աղոթում էր սրբին՝ խնդրելով, որպեսի իրենց հարազատները փոխեն իրենց վերաբերմունքը և դեմ չլինեն իրենց միավորմանը:
«Մուրազատո՛ւ սուրբ Սարգիս, Դու հասնիս մըր էրկուսիս»… Ահա այսպես էին հնում սիրահար զույգերը դիմում ատենահաս Սուրբ Սարգսին: Ատենահաս բառը նշանակում է ժամանակին հասնող: Ահա այսպես է բնորոշվում Սուրբ Սարգիսը, քանի որ ժամանակին հասնում, օգնում, փրկում է նրանց, ովքեր հավատում են իրեն, խնդրում նրա օգնությունը:
Այս տարի Ս. Սարգսի տոնը փետրվարի 8-ին է: