Բաժիններ՝

Թիվ 27 և թիվ 8 երթուղու ավտոբուսներից գողություն է կատարվել

Փետրվարի 4-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցները գրպանահատության երկու դեպք բացահայտեցին:
Առաջին դեպքը ոստիկանության Կենտրոնական բաժնում գրանցվել էր փետրվարի 3-ին: Ժամը 14.30-ի սահմաններում մի կին հաղորդում էր տվել, որ ժամեր առաջ թիվ 8 երթուղու միկրոավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել էր փող ու բանկային քարտեր:

Օպերատիվ խումբը որոնողական աշխատանքներ սկսեց: Նրանց միացան ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, որոնց մասնագիտական հմտության շնորհիվ շուտով տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Ամիրյան փողոցի 32-ամյա մի բնակիչ:

Փետրվարի 4-ին կասկածվողը Բաղրամյան պողոտայից բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին և տվեց խոստովանական բացատրություն:

Մյուս դեպքը կատարվել էր փետրվարի 4-ին` Արաբկիր վարչական տարածքում: Ժամը 14-ի սահմաններում թիվ 27 երթուղու ավտոբուսում ուղևորուհու պայուսակից դարձյալ գողացել էին դրամապանակը, որի մեջ եղել էր փող, նույնականացման ու բանկային քարտեր:

Մասնագիտացված ստորաբաժանման պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ նույն օրը գողությունը բացահայտվեց:
Գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Մաշտոցի պողոտայից ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկեցին Դավիթաշենի 21-ամյա մի բնակչի:

Նա տվել է խոստովանական բացատրություն և ներկայացրել գողոնը:
Գողության դեպքերով նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս