Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը վստահեցնում է, որ Երևանի քաղաքապետի կողմից իր դեմ ներկայացված հայցը չի կարող խոչընդոտել, որպեսզի ինքը դադարեցնի մայրաքաղաքի աղբահանության հետ կապված ակցիաները։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Սոնա Աղեկյանը։
«Նոր ժետոնների գործարկման համար Երևանի քաղաքապետի 3116-Ա որոշումն ընդունվել է օգոստոսի 28-ին: Ձևավորվել է աշխատանքային խումբ, որտեղ ներառված են տարբեր մասնագետներ, այդ թվում՝ ԱԱԾ-ից, Ֆինանսների նախարարությունից: Աշխատանքային խմբի առաջին քննարկումը կսկսվի երկուշաբթի օրվանից»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը:
Գուգութի-Մառնեուլի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին Երևանից Բաթում մեկնող միկրոավտոբուսը վթարվել է ադրբեջանցի վարորդի քնած լինելու պատճառով:
Արցախի ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է։
Կովկասի ալբանաուդիական քրիստոնյա համայնքի ներկայացուցիչներն օրերս հայտարարել են Աղթամար կղզում գտնվող Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու հանդեպ իրենց իրավունքների մասին: Ավելին, ալբանաուդիական համայնքի ներկայացուցիչները թուրք-ադրբեջանական դրոշներով մտել են Աղթամարի Սուրբ Խաչ հայկական եկեղեցի և կրոնական արարողություն են կատարել:
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Գյումրիում:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածնքերի նախարար Սուրեն Պապիկյանը գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ այցելել է Քվանտ վարժարան, որտեղ 2011-2018թթ․ դասավանդել է Հայոց և Համաշխարհային պատմություն առարկաները:
Նախ երկու, ապա՝ 3:Հետո Գյումրու ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոց դիմողների թիվը կտրուկ աճեց:
Օգոստոսի 31-ի ցերեկը հանրապետության ողջ տարածքում, սեպտեմբերի 1-5-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 31-ին առանձին վայրերում տեղումները կլինեն ինտենսիվ:
Օգոստոսի 31-ին ոստիկանությունում տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը:
Որոշ մարդիկ իրենց շահերն առաջ տանելու նպատակով փորձում են սուտ լուրեր տարածել, թե ուսանողների այս անկեղծ ու մասշտաբային կամարտահայտությունն ուղղորդվում է իմ կողմից և, զուգահեռաբար, հրահանգավորված զանգերով, նամակներով, ուսանողների հետ զրույցներով հակաքարոզ են սկսել իմ դեմ:
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ հոբելյանական 65-րդ տարեդարձի կապակցությամբ՝ միանալով Ձեզ ուղղված բոլոր շնորհավորանքներին և բարեմաղթություններին:
Արթուր Աբրահամը տեսաուղերձով շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին:
Մենք դա մեր պարտքն ենք համարում և օր ու գիշեր աշխատում ենք դրա համար։ Ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել բոլորին՝ գաղափարի հեղինակին, հիմնադրամի բոլոր նվիրատուներին, Դեբեդավանի կանանց ովքեր իրենց ձեռքերով նորոգել են մանկապարտեզը։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վրաստանի մեր գործընկերների հետ խորհրդակցելուց հետո, որոշեցինք այս գիշեր տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից 3-ին այսօր տեղափոխել Երևան, ինչի համար 3 բժշկական խումբ ռեանիմոբիլներով կուղևորվեն Վրաստան»։
Երեկ երեկոյան Ֆեյսբուք սոցիալական ցանցում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Թբիլիսիի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով հիվանդանոցներում գտնվող ՀՀ 7 քաղաքացիներից երեքը ևս դուրս են գրվել հիվանդանոցից։
Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանի հանձնարարությամբ ժամանակավորապես դադարեցվել է «Դվին» ռեստորանային համալիրի գործունեությունը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ ծննդյան օրվա առթիվ:
«Արմանը քաղաքական գործընթացներին երբեք չի խառնվել, միակ դեպքը եղել է այն ժամանակ, երբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրեն Արա Մինասյանին հեռացնում էին աշխատանքից: Դրսում բողոքի ակցիա էր ու հիվանդանոցի աշխատանքը պարզապես կաթվածահար էր եղել: Իջնելով ներքև՝ նա նկատողություն արեց՝ նշելով, որ հիվանդանոցի աշխատանքը կաթվածահար են արել»:
Արցախի Հանրապետության 28-րդ տարեդարձի կապակցությամբ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով լեգենդար հրամանատարներ Լեոնիդ Ազգալդյանը և Վլադիմիր Բալայանը հետմահու արժանացել են Արցախի հերոս բարձրագույն կոչման:
Թբիլիսիի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով հիվանդանոցներ տեղափոխված ՀՀ քաղաքացիներից 9-ն արդեն դուրս են գրվել։
Օգոստոսի 31-ին, ժամը 08:44-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից տեղեկություն է ստացվել, որ ժամը 03:10-ի սահմաններում Գուգութի-Մառնեուլի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են երեք «Ford Transit» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները:
Նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։
Օգոստոսի 30-ին, ժամը 20:18-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի կամրջի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օգոստոսի 31-ին, ժամը 11:47-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մանթաշյան և Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկում թիվ 28 համարի երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան բախվել է արտաքին լուսավորման սյանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հայտարարում է աշխատանքի ընդունելություն կրտսեր և միջին խմբի պաշտոններում:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին՝ Անկախության օրվա կապակցությամբ:
Երևան-Բաթումի ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսը վթարի հետևանքով տուժած հայրենակիցների թիվը հասել է 16-ի։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությւոնից:
Գյումրիի «Դվին» հանդիսությունների սրահում օգոստոսի 30-ին հարսանեկան արարողության մասնակիցների թունավորման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: