Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար տուգանքների բալային համակարգի ներդրման թիվ մեկ խնդիրը մահերը կրճատելն է: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը:
Քամին` հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
ՀՀ պաշտպանության նախարարությունում երկկողմ համաձայնության շրջանակներում սեպտեմբերի 10-ից 11-ը կկազմակերպվեն համատեղ քննարկումներ ՌԴ ՊՆ իրավական դեպարտամենտի տնօրենի գլխավորած աշխատանքային խմբի հետ:
Սեպտեմբերի 10-ին, ժամը 14:47-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նալբանդյան փողոցում գտնվող «Հին տուն» ռեստորանում հրդեհ է բռնկվել:
Սեպտեմբերի 9-ին, ժամը 04.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել Կոտայքի մարզի Արգել գյուղի 3 անչափահաս և 1 չափահաս բնակչի:
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարության նիստերից մեկի ժամանակ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության կողմից ընդունված փոփոխություններով սահմանվեց 64 մլն դրամի փոխհատուցման վճար՝ փոքր հիդրոկայանների նկատմամբ, որոնք կօգտագործեն ավելի շատ ջուր: Ըստ էության, ներկայացվեց, որ «այդ քայլով կկարգավորվի գետերի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երի շահագործումը»:
Ազգային ժողովը քննարկում է մի շարք տրանսպորտային միջոցներ վարելու պայմանների վերաբերյալ հստակություններ մտցնելու մասին ՀՀ կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը:
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Սեպտեմբերի 10-ին, ժամը 10:20-ին վերսկսվել են Կուտական գյուղում կորած երեխայի որոնողական աշխատանքները:
Երևանի քաղաքապետարանը գումար չի փոխանցել «ՍանիՏեք» ընկերությանը՝ աշխատանքային պարտականությունները հավուր պատշաճի չիրականացնելու համար:
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հեղինակած օրինագիծը, որով առաջարկվում է աշխատանքի ընդունվելիս կամ աշխատանքային հարաբերությունների ընթացքում տարիքային սահմանափակումն օրենքով ֆիքսել որպես խտրականություն:
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է արգելել մերսման սրահների տեղակայումը բազմաբնակարան շենքի բնակելի, ինչպես նաև կրթական և պատմամշակութային հաստատությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի, բժշկական հաստատությունների տարածքներում:
Քաղաքապետարանի առջև այս պահին բողոքի ակցիա էին իրականացնում «ՍանիՏեք» ընկերության աշխատակիցները, ովքեր քաղաքապետարանից պահանջում են իրենց մեկ ամսվա աշխատավարձը:
Սեպտեմբերի 9-ին, ժամը 23:11-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ` բախվել են ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ բժշկական կենտրոնում ծննդկանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
«WCIT 2019»-ի կազմակերպիչներն այսօր հայտարարեցին, որ ակտիվիստ, ձեռնարկատեր, գեղեցկության մոգուլ և պրոդյուսեր Քիմ Քարդաշյան-Վեսթը մասնակցելու է «WCIT 2019» ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին՝ որպես հատուկ հիմնական զեկուցող և պանելիստ։
Սեպտեմբերի 10-ին, ժամը 06:45-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 35-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
80-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած:
168.am-ն արդեն տեղեկացրել է, որ ալտահար, արվեստագիտության թեկնածու Վաչե Հովեյանը ազատվել է աշխատանքից և այլևս չի դասավանդելու Երևանի պետական կոնսերվատորիայում: Հովեյանը դրանում քաղաքական ենթատեքստ է տեսնում: «Քանի որ ես ակտիվորեն աջակցում եմ Ռոբերտ Քոչարյանին, և ընդհանրապես չեմ աջակցում քայլ արածներին ու իրենց արբանյակներին, այդպես էլ պետք է լիներ»,- մեզ հետ զրույցում ասել էր նա:
«911» ծառայություն սեպտեմբերի 9-ին, ժամը 17:51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքի 5-րդ հարկից ծուխ է նկատվում:
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը.
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս տարվա առաջին կիսամյակում կենսաթոշակների եւ նպաստների գծով Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը խնայել է 3.8 միլիարդ դրամ:
Կոտայքի մարզում, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 07։10-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 եւ ճանապարհային ոստիկանության 1-77 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազան է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 35 կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում, ավտոմեքենա է այրվում։
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵՊՀ ռեկտորի ԺՊ Գեղամ Գեւորգյանը որոշել է համալսարանի արհմիությունը լուծարել, որովհետեւ չի համաձայնել 30 աշխատակցի կրճատելու նրա որոշման հետ: Գեւորգյանը պատրաստվում է միակողմանի խզել արհմիության հետ կոլեկտիվ պայմանագիրը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 10-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
«Հրապարակ» թերթը գրում է. «Բացի այն, որ ողջ կառավարման համակարգն այսօր «նստած» է Ֆեյսբուքում, և վարչապետով, նախարարներով, ԱԺ նախագահ-փոխնախագահներով, այսպես ասած, ապրում են ՖԲ-ում, նաև համացանցում վարկանիշային չափումներ-մոնիթորինգ է արվում ու ներկայացվում վարչապետին։
«Հրապարակ» թերթը գրում է. «Եվրո 2020»-ի ընտրական մրցաշարի 6-րդ տուրի շրջանակում Հայաստան-Բոսնիա եւ Հերցեգովինա ֆուտբոլային խաղում 4։2 հաշվով հաղթանակը ֆուտբոլի հայ երկրպագուներին մեծ բերկրանք է պատճառել․ համացանցում երկու օր է՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի փառաբանումն է գնում։
30-ամյա քանթրի ոճի երգչուհի Քայլի Ռեյ Հարրիսը ուղևորվում էր ԱՄՆ Թաոս քաղաք՝ փառատոնին մասնակցելու համար, բայց նրա կյանքը ողբերգական ավարտ ունեցավ:
Օրեր առաջ մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերից մեկի 6-րդ հարկից ցած ընկած 2.5-ամյա փոքրիկի կյանքը հաջողվեց փրկել: