Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Ամուլսարի հանքավայրի ծրագրի հետ կապված իրավիճակի վերաբերյալ հերթական քննարկումը։ Քննարկմանը մասնակցել են ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, ՀՀ վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներ, «Լիդիան ինթերնեյշնլ» և «Լիդիան Արմենիա» ընկերությունների ղեկավարությունը:
Սեպտեմբերի 6-ին ժամը 12:25-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1968թ. ծնված Օ. Մ-ն, իրեն պատկանող «Օպել վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով մայրաքաղաքի Ադմ. Իսակով փողոցի թիվ 4ա շենքի դիմացի կայանատեղի մուտք գործելու ժամանակ՝ հետընթաց կատարելով վրաերթի է ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1939թ. ծնված Մ. Մ-ին։
Իսկ ինչո՞ւ Ձեզ չեն հրավիրում նստելու Երևան-Բաթումի գնացքը, որպեսզի համոզվեք, որ ջուրը, զուգարանի թուղթը արագ վերջանում են մինչև երկրի սահմանին հասնելը, ու ողջ ծանր ճամփորդության ընթացքում զուգարանի և կուպեների գարշահոտությունից մարդիկ խորշում են։
Սեպտեմբերի 7-10-ը շրջանների զգալի մասում, 11-12-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ նաև մառախուղ:
Արթինն իր ընտանիքի հետ 2 օր առաջ Հայաստան ժամանեց և տուն վարձեց իմ շենքի, նույն հարթակի բնակարաններից մեկում։ Հենց հաջորդ օրը տեղի ունեցավ ահավոր ողբերգություն՝ ավագ որդի Արդվինը, ով ընդամենը 2․5 տարեկան է, 6-րդ հարկի պատուհանից վայր գլորվեց։
Սեպտեմբերի 7-ին, ժամը 08:53-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղորղանյան փողոցում այրվում է ավտոմեքենա:
ԱՀ ոստիկանությունում ստեղծվել է օպերատիվ շտաբ:
Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության, փորձի փոխանակման և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում, սեպտեմբերի 5-ից 6-ը աշխատանքային այցով պաշտպանության բանակում էր գտնվում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:
Սեպտեմբերի 7-ին, ժամը 11:14-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սեպտեմբերի 6-ին, ժամը 16.50-ին ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողները Հյուսիսային պողոտայում գործող ռեստորաններից մեկի մոտից, կողոպուտ կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել Չարենցի փողոցի 46-ամյա մի բնակչուհու:
Սեպտեմների 6-ին, ժամը 23.30-ի սահմաններում, ոստիկանության Տարոնի բաժնի պարեկային ոստիկանները ծառայություն կատարելիս, Տիգրան Մեծ պողոտայի շենքերից մեկի բակից բղավոցներ են լսել:
Սեպտեմբերի 6-ին, ժամը 21:07-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղում երեխա (Արեգա Մ., ծնված 2004 թ.) է կորել, ով տառապում է էպիլեպսիա հիվանդությամբ:
ՔՀԳ վարչության ծառայողները, համագործակցելով Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության գործընկերների հետ, հայտնաբերեցին հետախուզվողին, որը սեպտեմբերի լույս 7-ի գիշերը ոստիկանների ուղեկցությամբ Մոսկվայից տեղափոխվեց Երևան։
Թվերն, իհարկե, շատ մեծ չեն, բայց կարեւոր է դինամիկան:
Սեպտեմբերի 6-ին, ժամը 22:29-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տարոնցու փողոցի նրբանցքի 1-ին շենքի մոտակայքում ծառն ընկել է գազատար խողովակի վրա և վնասել էլեկտրական լարեր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ամուլսարի հարցով երեկ հրավիրված «Իմ քայլը» խմբակցության նիստի ընթացքում, որին մասնակցել են նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Տիգրան Ավինյանը, էլ ավելի է խորացել «բնապահպան-պատգամավորների» անորոշությունը հանքի շահագործման հարցում։ Նրանց ասվել է, որ չկան բավարար իրավական հիմքեր՝ չեղարկելու հին ՇՄԱԳ-ը եւ նորը անցկացնելու։
Սեպտեմբերի 6-ին, ժամը 22:21-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ոստիկանությունը բացահայտել է սեպտեմբերի 4-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղի ունեցած սպանության փորձի դեպքը։
Սեպտեմբերի 7-10-ը շրջանների զգալի մասում, 11-ին՝ առանձին շրջաններում, սպասվում է անձրև և ամպրոպ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` նաև մառախուղ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 09-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն։
Սեպտեմբերի 7-ին, ժամը 00:29-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցում՝ «Ալմաստ» գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Բարի լույս սիրելիներս, մտածում եմ, որ մարդկային բնավորությանը համահունչ մենք անառողջ ապրելակերպով փչացնում ենք մեր առողջությունը հետո սկսում բողոքել բժիշկներից։
Սեպտեմբերի 6-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Սեպտեմբերի 1-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Երևանի Յոզեֆ Մարկվարտի փողոցում կայանած «Օպել» մակնիշի մեքենայից գողություն էր կատարվել:
Ավստրալիայի Քվինսլենդի նահանգի բնակչուհին առողջ երեխա է ծննդաբերել՝ գտնվելով կոմայում:
Սեպտեմբերի 5-ին, ժամը 12-ի սահմաններում, թոշկառու մի կին ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է տվել, որ մեկ ժամ առաջ Ձորք թաղամասից Արզումանյան նրբանցք տանող կամրջի մոտ մի տղամարդ իր ձեռքից բացահայտ հափշտակել է դրամապանակը, որի մեջ եղել է 96.000 դրամ և դիմել է փախուստի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դստրերի հետ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությանը նվիրված համերգին: Համերգն անցկացվում է «Մաեստրո Մանսուրյան-80» համերգաշարի շրջանակում, որը նվիրված է Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին:
Կյանքի 78-րդ տարում մահացել է ամերիկացի դերասանուհի եւ մոդել Քերոլ Լինլին: