
Ոստիկանության համակարգը զբաղված է ֆեյսբուքում ոստիկանապետին գովերգելով. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Բացի այն, որ ողջ կառավարման համակարգն այսօր «նստած» է Ֆեյսբուքում, և վարչապետով, նախարարներով, ԱԺ նախագահ-փոխնախագահներով, այսպես ասած, ապրում են ՖԲ-ում, նաև համացանցում վարկանիշային չափումներ-մոնիթորինգ է արվում ու ներկայացվում վարչապետին։
Այս պահի դրությամբ վարկանիշային աղյուսակում առաջին տեղերում են Արթուր Վանեցյանը, Դավիթ Տոնոյանը, Վալերիյ Օսիպյանը։
Սակայն վերջինիս տեղը եռյակում ապահովվում է ծանր աշխատանքի շնորհիվ․ ողջ ոստիկանության համակարգը՝ ազգուտակերով, մերձավորներով, Ֆեյսբուքում զբաղված են ոստիկանությանն ու անձամբ ոստիկանապետին գովերգելով, բացասական «քոմենթներին» պատասխանելով և վարկանիշային հարցումներում քվեարկելով»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: