«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում նոր աղմուկ է բարձրանում: Կալանավայրում տարածված տեղեկությունների համաձայն` քրեակատարողական հիմնարկում տարիներ առաջ վերանորոգված տեսակցությունների սենյակները իրականում նորոգել է թաղային հեղինակություն Հարություն Առաքելյանը` Համիկը, որին անցած ամիս սպանեցին «Դոն Կիխոտ» ռեստորանի տարածքում:
«Փաստ» թերթը գրում է. «Անցած տարվա իշխանափոխության օրերին Սերժ Թանկյանը խոստացել էր վերջապես բնակարան գնել եւ ավելի երկար ժամանակ անցկացնել Հայաստանում: Թերթի տեղեկություններով, առաջիկա օրերին, ամենայն հավանականությամբ, մեծ շուքով կհայտարարվի, որ երգիչն իր խոստմանը տեր է եղել եւ բնակարան է գնել Հայաստանում, ավելի կոնկրետ՝ Վանաձորում:
Սեպտեմբերի 11-ին Արարատի համայնքային ոստիկանները տեղեկություններ են ստացել, որ սեպտեմբերի 9-ին Գոռավան գյուղի տներից մեկի բակից թանկարժեք բջջային հեռախոս է հափշտակվել։
68 տարեկան հասակում մահացել է ամերիկացի երգիչ Ջեֆ Ֆենհոլտը, Բրոդվեյի «Հիսուս Քիստոս – Գերաստղ» մյուզիքլի օրիգինալ տարբերակի գլխավոր դերակատարը:
Օրերս «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում ստացվեց, որ դանակահարված անչափահաս տղա է տեղափոխվել հիվանդանոց։
Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2019 թվականի սեպտեմբերի 13-ից Երևան քաղաքի Խորհրդարանի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում նշված փողոցի զորամասից մինչև Գր.Լուսավորչի փողոց մոտ 140 մետր հատվածում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ Գր.Լուսավորչի փողոցի ուղղությամբ:
Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
Սեպտեմբերի 10-ին համացանցում տեսագրություն էր հրապարակվել, թե ինչպես են մի քանի տրանսպորտային միջոցի վարորդներ Թբիլիսյան խճուղիում մեքենան վարում հանդիպակաց երթևեկելի գոտիով։
Ծրագրում մասնակցության յուրաքանչյուր տարվա համար Հայաստանը, վերոնշյալ համաձայնագրի 3-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան, պարտավորվում է ֆինանսական ներդրում կատարել Հայաստանի և ԵՄ համախառն ներքին արդյունքների համամասնությամբ սահմանված գործակցի չափով:
Շառլ Ազնավուրի անվան հրապարակում սեպտեմբերի 14-ին Երևանի քաղաքապետարանի աջացությամբ կանցկացվի «Yerevan Мusic Night»-ը, որը կսկսվի ժամը 16:00-ին:
Հունիսի 10-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ Մաշտոցի պողոտայում գտնվող օծանելիքի խանութից գողություն է կատարվել:
Կառավարությունը փոփոխություններ կատարեց իր նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Սահմանադրական դատարանի փետրվարի 5-ին կայացված որոշման կատարումն ապահովելու նպատակով:
Սեպտեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզի թիվ Վանեվան, Գեղարքունիք եւ Լճափ համայնքներում նշանակված համայնքի ղեկավարի ընտրություններում քվեարկվելու համար գրանցվել է 11 թեկնածու:
Բոլոր իրացման ցանցերին, մսի վաճառակետերին և հանրային սննդի օբեկտներին, որոնք 100 տոկոսով կսպառեն միայն սպանդանոցային միս և մսեղիք, ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կտրամադրի համապատասխան տեղեկատվական պիտակներ և հավաստագիր:
Հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է Տորոնտոյում կայացած՝ Հայաստանում պետական հեղաշրջման մասին ֆիլմի պրեմիերայից լուսանկար, որտեղ պատկերված են մշակութային, քաղաքական գործիչներ, և հարցրել, թե ինչ էր անում ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլզը:
Օրերս ոստիկանության Նոր Նորքի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները բնակարանային գողության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացել։
Մարդու իրավունքների խթանման միջազգային կենտրոնը (International Center for the Promotion of Human Rights) UNESCO-ի աջակցությամբ գործարկել է 20-րդ դարի ընթացքում աշխարհի տարբեր անկյուններում տեղի ունեցած ցեղասպանություններին, մարդու իրավունքների կոպտագույն խախտումներին, մարդկության հանդեպ ցուցաբերած վայրագություններին նվիրված հիշողության ու հիշատակման վայրերի հուշարձանների ինտերակտիվ քարտեզ։
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է համագյուղացու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը սեպտեմբերի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոս Ռեզա Արբաբ Սադեղիին:
««Փարաքարի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ-ում աշխատում եմ՝ որպես ընտանեկան բուժքույր: Երեք բուժքույր կա, հավասարապես սպասարկել ենք բնակչությանը: Ես ունեմ բողոք տնօրեն Նարինե Գրիգորյանի դեմ, ով իմ ու ևս մեկ բուժքրոջ գումարը չի վճարել, տվել է երրորդին: Խոսքը կանանց սպասարկման գումարի մասին է: Ամեն ամիս 10.000 դրամ է մեզ հատկացվում, իմ գրոշները կերել է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել «Արմենիա էքսպո-2019» 19-րդ տարածաշրջանային առևտրա-արդյունաբերական ցուցահանդեսի բացման արարողությանը:
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում չարաշահումների վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել։
Ղրղզստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանն (նստավայրը՝ Նուր-Սուլթան) իր հավատարմագրերը հանձնել է Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին (Жээнбеков Сооронбай Шарипович):
Սեպտեմբերի 11-ին, ժամը 19։00-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները գողության փորձի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ ստացան։
Օրերս ոստիկանության Սպիտակի բաժնի քրեական հետախույզներից մեկը օպերատիվ տեղեկություններ էր ստացել, որ Շիրակամուտ գյուղի տներից մեկում գողեր կան։
Կառավարությունը Պաշտպանության նախարարությանն ամրացված` Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Թևոսյան փողոց 28 հասցեում գտնվող, 408.146.000 դրամ հաշվեկշռային արժեքով, 4309,1 քմ մակերեսով պետական սեփականություն հանդիսացող վարչական շենքը, 1621,6 քմ օժանդակ շինությունները, 617,4 գծամետր պարիսպը և դրանց զբաղեցրած 2,17585 հեկտար մակերեսով հողամասը ետ կվերցնի և կամրացնի Ազգային անվտանգության ծառայությանը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժին՝ դատարանին հարակից տարածքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ:
«Փաստացի այս պահին որևէ տեղեկություն չունեմ, չգիտենք՝ որևէ գործընթաց տեղի ունենո՞ւմ է, թե՞ ոչ, մենք սպասում ենք, որպեսզի խելամիտ ժամանակահատվածում հստակ պարզաբանում լինի, որից հետո էլ մենք կտանք մեր գնահատականները»,- նշեց Կարապետ Պողոսյանը։
Արամ Հարությունյանը իրեն թուրք ասող և երեխային անիծող կնոջը հարվածել է, իսկ նրան ոստիկանների աչքի առջև հարվածեց մի տղամարդ. news.am
Երևանում սեպտեմբերի 12-ին բացվեց «Արմենիա էքսպո-2019»-ի 19-րդ տարածաշրջանային առևտրա-արդյունաբերական ցուցահանդեսը, որին ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: