ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Սեպտեմբերի լույս 25-ի գիշերը՝ ժամը 1-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները Էջմիածնի Չարենց թաղամասում հայտնաբերել ու խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել մի երիտասարդի։
ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, 4-րդ մասնաշենքի հետնամասում գտնվող ծառերի վրա սեպտեմբերի 25-ի ժամը 17:00-ի սահմաններում հայտնաբերել են 2 ձեռնասուն աղավնի, որոնցից մեկի ոտքին եղել է «ԺАКУ» գրառմամբ պլաստմասե օղակ:
Սեպտեմբերի 13-ին, ժամը 18.55-ին, «Հայանտառ» ՊՈԱԿ «Դսեղի անտառտնտեսության» մասնաճյուղից ստացվել է անտառխախտման արձանագրություն, որ սեպտեմբերի 5-ին Դսեղի անտառպետության 1-ին պահաբաժնի թիվ 2 քառակուսու «Ջաղացի ձոր» պաշտպանական նշանակության տեղամասում հայտնաբերվել է ապօրինի հատված 34 սմ և 50 սմ տրամաչափերի 2 լորենի:
Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոլումբիա համալսարան:
Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, բերման են ենթարկել երեք երիտասարդի։
Ոստիկանները ձերբակալել են Աջափնյակ վարչական շրջանում 10-ից ավելի բնակարանային գողություն կատարած Ապարանի 37-ամյա բնակչին:
ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լիբանանի ԱԳ նախարար Ջեբրան Բասիլի հետ:
«Երբ հիմնարկը փակեցին և պայմանագրերը լուծարեցին, մեզ ասացին, որ երկու ամսից նոր հիմնարկ կբացվի, որտեղ մենք կարող ենք աշխատել: Հիմա երրորդ ամիսն է լրանում, բայց նոր հիմնարկի հետ կապված որևէ խոսակցություն չկա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ինստիտուտի նախկին աշխատակից Նունե Ամիրյանը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացրել է ռազմավարական զորավարժության ընթացքում չորս ստորաբաժանումների կատարած աշխատանքները։
Հայաստանի Հանրապետության ներկա և նախկին պաշտոնյաները, քաղաքական ու ռազմական գործիչները ներկա գտնվեցին ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հոգեհանգստի արարողությանը։
Իտալիա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում ունեցավ հեղինակավոր Elettronica Group ընկերության գլխավոր գործադիր տնօրեն և նախագահ Էնզո Բենինիի հետ։
Սեպտեմբերի 25-ին, ժամը 15:46-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ժողովուրդ օրաթերթի ArmLur.am-ի շտապ հայտարարությունը՝ ինքնասպանության մասին:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով ավարտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի ձեռք բերելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը:
Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական շրջանառության դեմ հետևողական պայքարը:
Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել հայ համայնքի հետ:
Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության և Գործողությունների ծրագրի նախագիծը բացառապես մշակվել է ՀՀ արդարադատության նախարարությունում՝ աշխատակազմի ինտենսիվ աշխատանքի արդյունքում:
Երևան քաղաքում 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածի 1-ին և 334-րդ հոդվածի 1-ին մասերով:
Սեպտեմբերի 24-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի նորընտիր վարչապետ Գիորգի Գախարիայի հետ։
78 տարեկան հասակում վախճանվել է ամերիկացի երաժիշտ եւ բանաստեղծ, Grateful Dead ռոք-խմբի երգերի տեքստերի հեղինակ Ռոբերտ Հանթերը:
Ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի ծառայողների իրականացրած բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 23-ին բաժնում արձանագրվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք։
Սեպտեմբերի 28-ին առաջին անգամ Հայաստանում՝ Կողբ համայնքում, կանցկացվի «Սեպտեմբերֆեստ» մրգօղու փառատոնը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց փառատոնի կազմակերպիչ Կարեն Քոչարյանը:
Բավարար ապացույցների համակցություն է ձեռք բերվել՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքով որպես մեղադրյալ ներգրավելու համար:
Բերբերյանի խոսքով՝ Գյուղնախարարության փակումը հարված էր գյուղատնտեսությանը. «Իմ համոզմամբ՝ դա միտումնավոր արվեց: Բայց քթերից կբերենք իրենց, այդ նախարարությունն էլի կբացվի»:
ՊԲ զորքերի և զորատեսակների ներգրավմամբ ընթացող ռազմավարական զորավարժությունների երկրորդ օրը բանակի և ենթակա ստորաբաժանումների ղեկավարման կետերում, համաձայն առկա իրադրության և ըստ այդմ՝ տրված ներմուծականների, ընդունվել են մի շարք որոշումներ հավանական հակառակորդի նախահարձակ գործողությունները չեզոքացնելու և կայուն պաշտպանություն կազմակերպելու ուղղությամբ:
Սեպտեմբերի 20-ին հայտնի դարձավ, որ Վալերի Օսիպյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական նշանակվելուց մեկ օր անց արձակուրդ է մեկնել: Վալերի Օսիպյանի արձակուրդը սկսվել է սեպտեմբերի 19-ից և ավարտվելու է հոկտեմբերի 2-ին: Վալերի Օսիպյանի արաձակուրդը չվճարվող է:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սաուդյան Արաբիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել Սաուդյան Արաբիայի թագավոր, Զույգ Սրբավայրերի պահապան Սալման Բին Աբդ Ալ Ազիզ Ալ Սաուդին և թագաժառանգ, նախարարների խորհրդի փոխնախագահ, պաշտպանության նախարար, տնտեսական հարցերի և զարգացման խորհրդի նախագահ Մուհամմադ Բին Սալման Բին Աբդ Ալ Ազիզ Ալ Սաուդին:
Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով այսօր վկայի կարգավիճակով հարցաքննվել են «Hayeli.am» և «Armlur.am» կայքերի խմբագիրները: Նրանք հրաժարվել են հարցաքննության ընթացքը տեսանկարահանելու վերաբերյալ նախաքննական մարմնի առաջարկից և մեջբերելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը՝ չեն բացահայտել տեղեկատվության աղբյուրը:
Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցած միջադեպից տուժած սպա Արա Մխիթարյանի վիճակի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են զինվորական հոսպիտալ։