Սեպտեմբերի 26-ի ցերեկը, 27-ին, 28-ի գիշերը, 29-ի ցերեկը, 30-ին, հոկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ զինված ուժերի ռազմավարական զորավարժության շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերի զրահատեխնիկան երկաթուղով փոխադրվել է զորավարժարան: ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմական հաղորդակցությունների բաժնի սպաների և զինվորական էշելոնների պաշտոնատար անձանց ներդաշնակ փոխգործակցության շնորհիվ զրահատեխնիկայի բարձումը, բեռնաթափումը և փոխադրումը իրականացվել են անվտանգ և ժամանակին:
Ես պահանջում եմ, որ Սուրեն Պապիկյանը հենց հիմա իջնի ներքև ու ասի, թե ոնց է ստացվում, որ իր բոլոր մտերիմները, այդ թվում՝ պարոն Արշակյանը, ով իրենց բանակային ընկերն է, հայտնվել են պաշտոններում: Ես էլ 6 համալսարան եմ ավարտել, ինձ էլ նշանակեք, ինչի՞ չեք նշանակում, որ ասֆալտին չեմ պառկել՝ դրա համա՞ր: Ջրային նոր մաֆիա, հա՞, առը հա, թե ջրային նոր մաֆիա կլինի:
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որոնցով այսուհետ մերժվելու է ապակոմպլեկտավորված տրանսպորտային միջոցների գրանցումը՝ հնարավոր ապօրինություններից խուսափելու նպատակով:
Հայաստանի Զինված ուժերի զինծառայողների իրային ապահովման չափաքանակներում ներառվում է դաշտային նոր համազգեստի տեսակ՝ մինչև սեզոնային բաճկոնը: Այդ նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացումներ կատարեց իր նախկին որոշումներից մեկում:
«ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի վիճակը գտնվում է բացասական դինամիկայի տակ, այս մասին բարձրաձայնում են բժիշկները: Միջգերատեսչական հանձնաժողովի բժիշկները նույնպես հետազոտեցին, համեմատական անցկացրեցին մեկ տարի և 6 ամիս առաջվա վիճակի հետ և բարձրաձայնեցին, որ առողջական վիճակի վատթարացում է գնում: Դա է նաև պատճառը, որ դատական նիստին Մանվել Գրիգորյանը չի մասնակցում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը:
Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվելու օրերին՝ սեպտեմբերի 25-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցում հանդիպում էր ունեցել տեղի հայ համայնքի շուրջ 500 ներկայացուցիչների հետ։
Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում խարդախությունների վերաբերյալ օպերատիվ տվյալներ էին ստացվել։
«Տարբեր դռներ ենք բախել: Մարզպետարան ենք դիմել, Համայնքապետարան, Էկոնոմիկայի նախարարության գյուղվարչություն ենք զանգել, որևէ արձագանք չկա: Ջրային ռեսուրսների պետական կոմիտեի նախագահի տեղակալը երեկ եկավ, հողի չորանալու հետևանքով առաջացած ճաքերին նայելու փոխարեն՝ մեզ ասում է՝ ձեր լոլիկը փչացած է, չհասկացանք՝ ինչի՞ էր եկել»:
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ ՓԲ ընկերության նախկին տնօրենի կողմից իր լիազորությունները չարաշահելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
ՀՀ կառավարության հերթական նիստին Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը ներկայացրեց նախագիծ, ըստ որի՝ փրկարար ծառայողների հավելավճարների համար անհրաժեշտ է ստեղծել իրավական հիմքեր:
Այսօր ՀՀ կառավարությունը հերթական նիստին հավանության արժանացրեց «Գոլդեն Փելես» ՍՊԸ-ի սեփականությունը հանդիսացող գույքը, որի արժեքը 7 մլրդ 535 մլն 889 հազար դրամ է, նվիրաբերել պետությանը:
Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարցում էինք ուղարկել ԱԻՆ Թեղուտի պոչամբարի տեխնիկական անվտանգության փորձաքննության դրական եզրակացությունն ու դա տալու համար հիմք հանդիսացած բոլոր փաստաթղթերի, ինչպես նաև պոչամբարի պատվարի կայունության խնդիրների մասին 2018թ-ի հուլիսին 3 մասնագիտացված միջազգային կազմակերպությունների կազմած և ԱԻՆ-ին տրամադրած հաշվետվությունների պատճենները ստանալու համար։
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ մշակույթի նախարարության և ՊՈԱԿ-ի, ինչպես նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի և ՊՈԱԿ-ի միջև 2014-2017թթ. կնքված տարբեր պայմանագրերի կատարման արդյունքներով ՊՈԱԿ-ի կողմից ընդհանուր 1.182.200 ՀՀ դրամ գումար ենթակա է եղել վերականգնման ՀՀ պետական բյուջե:
Գորիս-Կապան միջպետական նշանակության ճանապարհին իրականացրած մոնիտորինգի արդյունքում արձանագրվել է, որ 100 չափագրված բեռնատար ավտոմեքենաներից 25-ը եղել են գերբեռնված:
«Այս պահին արդեն ասֆալտային վերին շերտ է դրված 134 կմ ճանապարհի վրա: Մեր առաջ դրել ենք խնդիր` ապահովել 330 կմ հիմնանորոգման և միջին նորոգման աշխատանքներ մինչև տարեվերջ, որքան եղանակային պայմանները թույլ տան»,-ասաց նախարարը:
Այսօր ժամը 11։00-ին նախատեսված էր Կառավարության հերթական նիստը, սակայն Կառավարության շենքում անվտանգության աշխատակիցները լրագրողներին ասացին, որ նիստը հետաձգվել է, սակայն պատճառը նրանց հայտնի չէր։
Երևանի մետրոպոլիտենի կայարանններում կհնչեն Կոմիտաս վարդապետի դաշնամուրային գործերը, խմբերգերն ու մոնոդիաները:
Զինված ուժերի հրթիռահրետանային ստորաբաժանումները ռազմավարական զորավարժության ընթացքում բերվել են «Լրիվ» մարտական պատրաստականության աստիճանի:
Սեպտեմբերի 26-ին, ժամը 02:25-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ «Իբիցա» հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոմեքենա է վնասվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է 2016-2018 թվականների գործունեությանն առնչվող հաղորդումներում և զեկույցներում տեղ գտած առաջարկությունները և ուղարկել իրավասու պետական մարմիններին դրանց կատարման վիճակի վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։
Քիչ առաջ այցելեցի մոտ մեկ շաբաթ առաջ Վայոց Ձորում տեղի ունեցած միջադեպի ընթացքում մարմնական վնասվածք ստացած փոխգնդապետ Արա Մխիթարյանին:
«Փաստ» օրաթերթը գրում է․ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի նորանշանակ պետ Հրաչյա Այվազյանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019 թվականին պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 26-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Հոկտեմբերի 6-9-ը Երևանում սպասվող «WCIT 2019» ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովը կմեկնարկի Հանրապետության հրապարակում կայանալիք համերգով։ ՏՏ մեծ իրադարձության պաշտոնական բացումը կտրվի հոկտեմբերի 6-ին՝ ժամը 20:00-ին, Հանրապետության հրապարակում։
Վերջինս իր «Մերսեդեսի» սրահից ոստիկաններին է ներկայացրել սուբուտեքսի դեղահաբեր ու մարիխուանայի նմանվող զանգված՝ հայտնելով, որ դրանք թմրամիջոցներ են։
Ելից գիրքը Աստվածաշնչի երկրորդ գիրքն է: Գրքում պատմվում է, թե ինչպես են Աբրահամի ժառանգները Եգիպտոսում ապաստան գտնելուց հետո դառնում բազմամարդ ժողովուրդ և հետագայում ստրկացվում փարավոնի կողմից:
Նա մեղադրվում է Ուկրաինայի քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու մեջ։
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը դարձել է «Common Goal» հիմնադրամի անդամ: