Բաժիններ՝

Սպա Արա Մխիթարյանի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հոսպիտալ․ գրություն է ուղարկվել Դատախազություն

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցած միջադեպից տուժած սպա Արա Մխիթարյանի վիճակի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են զինվորական հոսպիտալ։

Նրանք հանդիպել են Արա Մխիթարյանին բուժող բժշկական անձնակազմի և հոսպիտալի ղեկավարության հետ, տեղեկություններ ստացել նրա առողջական վիճակի և տրամադրվող բժշկական օգնության մասին:

Բացի դրանից, կապ է հաստատվել փոխգնդապետ Արա Մխիթարյանի ծնողի հետ, ով դժգոհություններ չի հայտնել զինվորական հոսպիտալում որդուն տրամադրվող բժշկական օգնության առնչությամբ, սակայն պնդել է, որ իրենց համար առաջնային կարևորության հարց է դեպքի առիթով հարուցված քրեական գործի օբյեկտիվ քննությունը և մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելը։

Հարուցված քրեական գործի քննության ընթացքի և արդյունքների վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով համապատասխան հարցադրումներով գրություն է ուղարկվել Գլխավոր դատախազություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս