Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի և գործարար, «Ցարգրադ» հեռուստաալիքի հիմնադիր Կոնստանտին Մալոֆեևի հարսանիքը տեղի է ունեցել սեպտեմբերի 8-ին Մոսկվայի մարզի Դովիլ ավանում: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները։
Հայտնել է, որ Երիցվանք բնակավայրում ապօրինի հատել է բոխի:
Չինաստանում 30-ամյա տղամարդը մահացել է 104 օր աշխատելուց հետո. այս ընթացքում նա ընդամեն մեկ հանգստյան օր է ունեցել, հայտնում է South China Morning Post (SCMP) թերթը։
Տոնախմբություն, երգ ու պար, տարատեսակ ժողովրդական խաղեր․ այս ամենը փաստում է, որ Հայաստանում Բարեկենդան է՝ կենդանության, ուրախության օր։ Ժամանակին հայոց աշխարհում Բարեկենդանը շատ սպասված օր էր։ Հայերը պատրաստում էին հատուկ ճաշատեսակներ։ Օրվան բնորոշ էին հյուրասիրությունները, այցելությունները։ Հատկապես մեծ շուքով էր նշվում Բուն Բարեկենդանը։
Վերջին տասը տարվա ընթացքում 43 հազար 488 մարդ զրկվել է Վրաստանի քաղաքացիությունից: Այդ մասին են վկայում պատգամավոր Անա Նացվլիշվիլիի հարցմանն ի պատասխան` Վրաստանի արդարադատության նախարարության տրամադրած տվյալները:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն:
ԱԱԾ աշխատակից ներկայացածները առևանգել են ամերիկահայ գործարարի կնոջը, ամուսնուց պահանջել 4 մլն դոլար
ՆԳՆ ղեկավարությունը մասնակցել է Արմավիրի զինված հանցագործի կրակոցից սպանված ոստիկանի հոգեհանգստին
2004 թվականի սեպտեմբերի 10-ին լույս տեսավ «168 Ժամ» թերթի առաջին համարը։ Սկզբնական շրջանում հրատարակվելով որպես շաբաթաթերթ, հետագայում՝ շաբաթական երեքանգամյա ռեժիմով, «168 Ժամ» թերթը հիմք դարձավ www.168․am կայքի հիմնադրման համար, որն այսօր փորձում է չշեղվել դեռևս 20 տարի առաջ լրատվամիջոց ստեղծելու դժվարին որոշման ակունքներում ընկած արժեքներից ու հավատամքից։
Բալահովիտ գյուղի և Նոր Հաճն քաղաքի բնակիչ երիտասարդները «Նիվա» և «ՎԱԶ-2170» մակնիշի մեքենաներով, բարձր երաժշտություն միացրած, դրիֆտ են կատարել՝ խաթարելով հասարակական կարգն ու անդորրը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Սեպտեմբերի 9-ին, ժամը 16:15-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել․ անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը։
Սեպտեմբերի 7-ի ժամը 9.34-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Երևան ավտոբուս» ՓԲ ընկերության վարորդից հաղորդում է ստացվել, որ Մոլդովական փողոցում մի տղամարդ կոտրել է երթուղային ավտոբուսի կողային ապակին: Վնասի չափը կազմում է 400 հազար դրամ:
33-ամյա կնոջը տարիներ առաջ երիկամի փոխպատվաստում էր կատարվել: Տեղյակ լինելով, որ հղիությունը և ծննդաբերությունը կարող են առողջական լուրջ խնդիրներ առաջացնել, նա, հղիության հենց սկզբից այցելել էր «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատուն՝ տնօրեն Անդրանիկ Պողոսյանի մոտ:
Սեպտեմբերի 8-ին, ժամը 1.16-ին, Երևանի Սիլիկյան Նոր խճուղու կամրջի վրա «Մերսեդես» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել երկաթե արգելապատնեշներին և ընկել ներքևի ճանապարհահատված:
Հնդկական սփյուռքի հազարավոր ներկայացուցիչներ աշխարհի 25 երկրների 130 քաղաքներում ցույցեր են անցկացրել՝ պահանջելով արդարադատություն Կալկաթա քաղաքում բժշկուհու բռնաբարության և սպանության համար։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Հայաստանի Հանրապետությունը 2023 թվականին 2 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր է օտարել։ Այս մասին ԱԺ նիստում ասաց ՀՀ ՏԿԵ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը` ներկայացնելով պետական գույքի մասնավորեցման ծրագրի 2023 թվականի կատարման հաշվետվությունը։
Ժամը 16:50-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում բախվել են «Kia Sorrento», «Nissan Teana» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։
Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի օպերատիվ կառավարման կենտրոնից սեպտեմբերի 9-ին, ժամը 10։40-ին ստացվել է հաղորդում այն մասին, որ Էջմիածնի շտապօգնության խումբը կանչով մեկնել է Դողս գյուղի համապատասխան հասցե, որտեղ հայտնաբերվել է 38-ամյա տան տիրոջ՝ Լ․ Ե․-ի դին՝ հրազենային վնասվածքով, իսկ դիակի կողքին՝ ատրճանակ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Երևանի կենդանաբանական այգում մեկնարկել են փղերի համար նոր կացարանի նախագծման աշխատանքները: Շինարարության մեկնարկը նախատեսվում է 2025 թվականին, որից հետո այգին կսկսի գործընկերների հետ բանակցություններ՝ նոր փիղ ձեռք բերելու նպատակով:
Օլիմպիադային մասնակցել է 96 երկրի 370 աշակերտ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 աշակերտ։
Զեղծարարները Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կեղծ էջ են ստեղծել «Հարկադիր Կատարման ԾաՐայություն» ոչ իրական անվանումով։ Այս մասին տեղեկանում ենք ծառայության ֆեյսբուքյան էջում։
Հայաստանում նոր օրենսդրական նախաձեռնությամբ սահմանվում են անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթևեկության կանոնները:
2023թ. սեպտեմբերի 19-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11։10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Ա.Գևորգյանը նույն հենակետի մեկ այլ պայմանագրային զինծառայողին ամրակցված «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգով կատարել է անդամախեղում՝ աջ ոտքի շրջանում մեկ կրակոց արձակելով, որի հետևանքով զինվորական ծառայության պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցվել են
«Հայկական ավիաուղիներ»-ը նոյեմբերի 15-ից կսկսի ուղիղ չվերթներ Հայաստանից դեպի Հնդկաստան։
Սեպտեմբերի 8-ից Facebook-ի հայկական տիրույթում ակտիվորեն (մինչևանգամ գովազդի տարբերակով) ենթադրաբար թուրք հաքերների կողմից տարածվում է մի էջ, որն ակնհայտ խաբեություն է պարունակում:
Նիգերիայի կենտրոնական հատվածում սեպտեմբերի 8-ին վառելիքի ցիստեռնը բախվել է ուղևորներ և խոշոր եղջերավոր անասուններ տեղափոխող մեկ այլ բեռնատարի։ Բախումից առաջացած պայթյունից առնվազն 48 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.26 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.35 դրամ:
Սեպտեմբերի 10-ին և 12-13-ին՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 9-ին և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։