Բաժիններ՝

Երևանում հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել Երևան քաղաքում՝ համաձայն «Խաղալիքների անվտանգության ստուգման վերաբերյալ» ստուգաթերթի։

Իրականացվել է խաղալիքների նմուշառում, որի արդյունքում պարզվել է, որ «ՍԼԱՅՄԵՐ» տեսակի խաղալիքը չի համապատասխանում տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին և պարունակում է վտանգավոր բաղադրիչներ։

Արձանագրված խախտումները վերացնելու նպատակով Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի կողմից արձակվել են արտադրանքի խմբաքանակի իրացման կասեցման, հետկանչման և ոչնչացման վերաբերյալ կարգադրագրեր։

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հորդորում է բոլոր սպառողներին, ովքեր ձեռք են բերել նշված տեսակի խաղալիքները, կապ հաստատել Տեսչական մարմնի հետ և վերադարձնել դրանք՝ հետագայում երեխաների առողջությանը հասցվելիք վնասներից խուսափելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031