Դատախազը սեպտեմբերի 9-ին հաստատել է Արագածոտնի, Լոռու և Արարատի մարզերի 25 բնակիչներից խարդախությամբ շուրջ 29 մլն դրամի հափշտակություն կատարելու համար մեղադրվող անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել իրավասու դատարան: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազությունից։
«Հրազդան» ՋԷԿ–ի չգործող ձուլարանում տեղի ունեցած պայթյունի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։
35-ամյա բրազիլացի ֆուտբոլիստ Ժոզեֆ դե Սոուզա Դիասը, ով ժամանակաինյ հանդես է եկել թուրքական «Բաշաքշեհիր» և «Բեշիքթաշ» ակումբներում, իսկ այժմ՝ «Ֆեներբահչե»-ում, ուշագրավ է հայտարարություն է արել։
Սերիալներից ու սիթքոմներից հայտնի Միլենա Վարդանյանը, որը նաեւ դերասանուհի Ելենա Վարդանյանի քույրն է, ամուսնացել է։ Այս մասին Միլենան հայտնել է ֆեյսբուքյան իր էջում՝ արարողությունից լուսանկարներ տեղադրելով։
Հրազդան ՋԷԿ-ի տարածքում գործող ձուլարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներից երեքը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Հրազդան բժշկական կենտրոնից՝ նշելով, որ նրանց վիճակների մասին դեռևս հստակ տեղեկություն հայտնի չէ:
Գյումրին այս Ամանորին կունենա նոր տոնածառ։ Քաղաքի ավագանին կողմ քվեարկեց նոր տոնական ծառի համար համայնքային բյուջեից գումար հատկացնելու նախագծին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գյումրիի ավագանին սեպտեմբերի 10-ին կայացած հերթական նիստի ժամանակ կողմ քվեարկեց այդ նպատակին 68 մլն դրամ հատկացնելու որոշմանը։
Երևանի ավագանին սեպտեմբերի 10-ի նիստում քննարկել և ընդունել է «Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» որոշման նախագիծը։
«Հրազդան» ՋԷԿ–ին պատկանող ձուլարանում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 1 մարդ մահացել է, 5-ը` տուժել։ Այս մասին հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում, ոստիկանության Հրազդանի բաժնում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան քաղաքի հարակից ձուլարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել և կան տուժաժներ, հաղորդում է Shamshyan.com-ը:
Թուրքիայի Դենիզլի նահանգի Չիվրիլի շրջանում կրակել են թուրք մարզիկի վրա։ Դեպքը տեղի է ունեցել դպրոցի բակում, երբ թուրք բազկամարտիկ Յուսուֆ Նալչաջըն դպրոցից դուրս էր գալիս։
Դեռևս մեկ տարի առաջ Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար, ճարտարապետ Սարհատ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում ահազանգել էր այն մասին, որ Երևանում 35 և 39 հարկանի շենքեր են պատրաստվում կառուցել, մինչդեռ, ինչպես Հայաստանում գործող շինարարական նորմերում է նշված, առավելագույն թույլատրելի հարկայնությունը կրող պատային շատ թանկ լուծումներով առավելագույնը 25 հարկ է, իսկ սյունահեծանային (որով հիմնականում կառուցապատում են)՝ 20 հարկ: Սարհատ Պետրոսյանը նաև իր ասածը փաստող կից քաղվածք ու լուսանկար էր ներկայացրել:
Նիդեռլանդների երեք խոշորագույն քաղաքներում՝ Ամստերդամում, Հաագայում և Ռոտերդամում, առավոտյան հասարակական տրանսպորտի աշխատողների լայնածավալ գործադուլ է տեղի ունեցել։ Այդ մասին հաղորդել է Dutch News պարբերականը։
7.5 տոկոսանոց վերաֆինանսավորման տոկոսադրույքն անհրաժեշտ է գնաճի 4 տոկոսի և գների կայունության պահպանման համար։ Այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը` մեկնաբանելով վերաֆինանսավորման տոկոսադրուքը 0.25 տոկոսով նվազեցնելու` ԿԲ խորհրդի որոշումը։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը, չնայած ՀՀ իշխանությունների հետ տարաձայնություններին, հրավիրել է նրանց Էջմիածնի տաճարի վերաօծման արարողությանը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնում են Հայ առաքելական սուրբ եկեղեցու աղբյուրները։
Շինթույլտվության ապօրինություններ դուք եք թույլ տվեք, պարո՛ն Թոխյան, ձեզ հանեցի քնից. Մանուկյան
Հիմնադրամը բնակչությանը հորդորում է չանհանգստանալ։
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն սեպտեմբերի 9-ի ժամը 12.30-ին զանգել է Վիլնյուսի փողոցի բնակիչ 26-ամյա մի աղջիկ և հայտնել, որ 73-ամյա պապը դանակով և զենքով սպառնացել է 70-ամյա տատիկին:
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:40-ի սահմաններում Վահագնի թաղամասի հարևանությամբ բախվել են «Toyota» և «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենաները։
Հայաստանում անապահովության նպաստի մերժման նոր հիմք է սահմանվում. նպաստի նշանակումը կմերժվի, եթե ընտանիքի աշխատունակ անդամը որպես աշխատանք փնտրող անձ հաշվառվելու դիմում չի ներկայացնում:
Գառնիկ Սահակյանը որոնվում է որպես անհետ կորած
Այս տարի Ասիային պատուհասած ամենահզոր՝ «Յագի» թայֆունը շարունակում է ավերածություններ անել Վիետնամում։ Թայֆունի առաջացրած հեղեղումները և սողանքներն առնվազն 82 զոհի պատճառ են դարձել, 64 մարդ անհետ կորած է, 752 մարդ վիրավոր է։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Մոտ մեկ ամիս է՝ ժամանակ առ ժամանակ մամուլում և սոցիալական ցանցերում տեղեկություններ են շրջանառվում, որ պաշտպանական դիրքերում ծառայություն իրականացնող աշխարհազորայինների աշխատավարձը կրճատվել է, մասնավորապես, ամսական ստանում էին 180.000 դրամ, հիմա այն 60.000 դրամով կրճատել են։ Փորձեցինք պարզել՝ ինչի մասին է խոսքն իրականում:
Սեպտեմբերի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց շվեյցարահայ գործարար և բարերար տիար Վահե Գաբրաշին, ով Սուրբ Էջմիածին էր այցելել Մայր Աթոռին ընծայաբերելու համաքրիստոնեական սուրբ Վլաս եպիսկոպոս Սեբաստացու (III-IV դ․) մասունքը։
Ucom ընկերությունը կդառնա հոկտեմբերի 7-11-ը Հայաստանում կայանալիք գործարար խորհրդատվության միջազգային ամենահեղինակավոր CMC համաժողովի տեխնոլոգիական գործընկերը։ Համագործակցության շրջանակներում, Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը համաժողովում հանդես կգա որպես խոսնակ՝ «Տեխնոլոգիական առաջընթացը և կայուն շրջակա միջավայրը» թեմայի շուրջ անդրադառնալով արդիական և կարևոր ուղղությունների։
76 տարեկանում մահացել է հայտնի փիլիսոփա, թարգմանիչ, գրականագետ, պատմաբան և մշակույթի պատմաբան Կարեն Սվասյանը։
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
Շուրջ մեկ շաբաթ առաջ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երևանյան բացօթյա համերգի ունկնդիր էր: Համենայն դեպս դրա մասին են վկայում երևանյան կյանքը լուսաբանող ֆեյսբուքյան էջերից մեկում տեղադրված լուսանկարները:
Սեպտեմբերի 11-12-ի կեսօրից հետո, 10-ին և 13-ին՝ ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ արգելված իրերի պատկանելիությունը բացահայտելու ուղղությամբ