Երևան-Երասխ ճանապարհին բեռնատար է շրջվել․ վարորդը մահացել է

Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Այնթապի կամրջի մոտակայքում, բեռնատար է շրջվել, կան տուժածներ և զոհ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ «Ford» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հայտնվել դաշտամիջյան հատվածում և շրջվել։ Վարորդը մահացել է, իսկ երկու ուղևոր ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով և տեղափոխվել բժշկական կենտրոն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031