Oրերս yerkir.am-ն անդրադարձել էր Փաշինյանի օրոք ԿԳՄՍՆ-ում ստացված պարգևավճարների խնդրին՝ տեղեկացնելով, lոր 09.05.2018 թվականից մինչև 31.12.2019 թվականը, այդ թվում՝ մինչև վերակազմավորումը (20 ամիսների համար), ԿԳՄՍՆ-ում վճարված պարգևավճարների հանրագումարային թիվը կազմում է 629.096.254 դրամ կամ շուրջ $ 1.318.000:
Մարդու իրավունքների պաշտպանը գործարկել է www.ombuds.am կայքի նոր տարբերակը՝ հայերեն և անգլերեն:
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում մայիսի 4-ին անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2020թ. անցած ամիսներին կատարված աշխատանքների արդյունքները:
Վարդենիսի հիվանդանոցի 76 և պոլիկիլինիկայի 64 աշխատակիցների ինքնամեկուսացման 14-օրյա ժամկետը լրացել է մայիսի 2-ին․ նրանց շրջանում արված կորոնավիրուսային հիվանդության կրկնակի թեստերը բացասական են եղել։
Մայիսի 1-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Արենի գյուղի ճանապարհին անհայտ անձինք 20 հազար դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամ են իրացրել։
Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ներկայացրել է «Օտարերկրացիների մասին» օրենքում լրացում անելու մասին նախագիծ, որով առաջարկվում է աշխատանքային պայմանագրեր կնքելու հնարավորություն տալ այն օտարերկրացի մարզիկներին, որոնք ունեն պրոֆեսիոնալ կարգավիճակ և միաժամանակ կնքում են մարզական գործունեության մասին պայմանագիր:
2020 թվականի մայիսի 5-ին՝ ժամը 07:30-ին, անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Հարավ-արևմտյան Բ-2 թաղամասի 91 շենքի բակում 3 մարդ ընկած է գետնին, որոնցից 2-ը երեխաներ են:
Սիրիայում մարդասիրական առաքելություն իրականացնող ՀՀ 4-րդ խմբի սակրավորներն ապրիլին ականազերծել են 5041 քառակուսի մետր ականապատ տարածք, որի ժամանակ հայտնաբերվել է 16 հատ ՊՄՆ-2 տեսակի հակահետևակային ականներ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
Մայիսի 4-ից վերականգնվել է տնտեսական մի շարք ոլորտների գործունեությունը, այդ թվում՝ այն ոլորտների, որոնք արտակարգ դրության շրջանում չեն աշխատել և եկամուտ չեն ունեցել: Հասարակական տրանսպորտի գործունությունը չի վերականգնվել, ինչը խնդիր է առաջացրել տնտեսվարողների համար, որոնք պարտավոր են հոգալ իրենց աշխատակիցների տեղաշարժը:
Մայիսի 5-ին, ժամը 14:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի և Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ:
Ազգային ժողովի մայիսի 5-ի նիստում քննարկվում է Կառավարության ներկայացրած «Շաքարախտով հիվանդացության աճի դեմ պայքարում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը:
Մայիսի 4-ին, ժամը 17.30-ին, Երևանի Չարենցի փողոցում իրար են բախվել «Տոյոտա» և «Աուդի» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 48-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Մայիսի 5-ին, ժամը 10:30-ին կորած քաղաքացու որոնողական աշխատանքները շարունակելու նպատակով «9-րդ ալիք» լողափ է մեկնել մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Իրավապաշտպան Սեդա Սաֆարյանի դստեր, փեսայի և նրանց բարեկամների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից երկուսի ինքնությունը:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ ԼՀԿ-ի օրեր առաջ արված հայտարարությանը, որով Կառավարությանն առաջարկում էին համավարակի պայմաններում 500.000 ընտանիքի պահուստային ֆոնդից հատկացնել 100.000 դրամ:
Պետք է ծնողներն իմանան, որ իրենց երեխաներին փամփուշտ մատակարարելու համար զինծառայողներ են զոհվել` Թորոյան Հայկ, Ղարիբյան Հրանտ, Գագիկը` 4-րդ գումարտակի վարորդը, և նման այլ անուններ, որոնք ես չեմ իմանա: Ես սա ասում եմ մեկ զորամասի, մեկ պաշտպանական շրջանի մասով:
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, ով վարակվել էր կորոնավիրուսով, ընդհանուր առմամբ իրեն լավ է զգում, նրա բուժումն ընթանում է ինչպես նախատեսված էր:
ՀՀ Գեղարքունիքի մարզում վերջին երկու օրերի ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 15 նոր դեպք:
2020թ. մայիսի 04-ին՝ ժամը 19:05-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելու ընթացքում ականի պայթյունի հետևանքով մահացու վնասվածք է ստացել մայոր Տարոն Ռուբիկի Պողոսյանը:
Երևանի Մալաթիա–Սեբաստիա համայնքում այսօր՝ մայիսի 5–ին տեղի ունեցած ողբերգական դեպքից ցնցված ու զարմացած են։
Երբ բժշկի աշխատանքը գնահատվում է անշահախնդրորեն:
Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կազմավորման 22 ամյակի առթիվ։
168.am-ի հետ զրույցում Ոստիկանության լրատվական ծառայությունից ասացին, որ ժամը 7.30 քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Բ2 թաղամասի 91 շենքի բակում 3 հոգի կան ընկած որոնցից 2-ը երեխա են:
Մայիսի 4-ին, ժամը 17:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 30-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:
Մայիսի 4-ին, ժամը 17:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոցի դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել է արկ:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 5-ին ժամը 09.00-ից մինչև 18.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի, Ն.Գետաշեն և Լիճք գյուղերի ջրամատակարարումը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 5-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Մայիսի 5-ին, ժամը 08:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի ՀԱԹ Բ2 թաղամասի թիվ 91 շենքի բնակարաններից մեկի բնակիչը 9-րդ հարկից ցած է նետել երեխային, այնուհետև ինքը ցած նետվել մյուս երեխայի հետ:
Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Ոստան գյուղի 18-ամյա մի բնակիչ անձնական ունեցվածքի գողություններ է արել: