ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը նոյեմբերի 26-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի և «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության ղեկավար Ժիրայր Էդիլյանի հետ այցելել է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Դրախտիկ համայնքներ, կազմակերպության «Աղքատության հաղթահարման փուլային ծրագրի» հաջողության պատմություններին ծանոթանալու։
Նոյեմբերի 27-ին, ժամը 00:26-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Զորաց քարերի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
«Փաստ» թերթը գրում է. «Ախթալայում գտնվող թիֆլիսահայ մեծանուն գործարար, բարերար Միքայել Արամյանցի 120-ամյա տունը, որը լոռեցիների հպարտության առարկաներից է, այսօր փաստացի անտերության է մատնված:
Նոյեմբերի 26-ին` ժամը 16:14-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թաիրովի փողոցի վերգետնյա անցումի մոտակայքում շունն ընկել է ջրանցքը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 27-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ 2021թ.-ից շքեղ առանձնատների գույքահարկը 8 անգամ կբարձրանա: Կադաստրի պետական կոմիտեի նախագահի ԺՊ Արամ Կարախանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ բացառիկ զրույցում տեղեկացրել է նաեւ, որ քաղաքացիների համար, որոնք, օրինակ, 1-2 սենյականոց բնակարաններում են ապրում, ավելացումն աննշան կլինի:
«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն՝ օրեր առաջ կրակոցներ են հնչել Արամ Վարդանյանի՝ քրեական աշխարհում հայտնի Վստրեչի Ապերի գրասենյակի ուղղությամբ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքապետ Հայկ Մարությանը, պարզվում է, մասնակի ամնեզիա ունի՝ հիշողության կորուստ, մասամբ էլ՝ չի հետեւում երկրում տեղի ունեցող իրադարձություններին։ Երեկ նա լրագրողների հետ զրույցում ասել է, որ չի հիշում, թե ովքեր են աղբահանության հիմնարկին 20 «Կամազ» նվիրողները։
Նոյեմբերի 19-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղրոդում ստացվեց, որ գողացել են Նազարբեկյան փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենան։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 27-ին ժամը 08.00-20.00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Նորաշեն, Չկալովկա, Լճաշեն գյուղերի և հարակից զորամասի ջրամատակարարումը:
Նոյեմբերի 17-ին, ժամը 04.23-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում Աբովյան քաղաքի մի բնակչից հաղորդում էր ստացվել, որ Աբովյան քաղաքում իրենց ավտոմեքենան այրում են:
Նոյեմբերի 22-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում անձնական ունեցվածքի գողության հերթական դեպքը բացահայտվեց:
«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքում է Արցախի ուղղությամբ ադրբեջանական խոշոր դիվերսիոն ներթափանցման փորձի մասին լուրերը:
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» եւ «City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը աշխատանքային այց կատարեց Ճամբարակ եւ Շողակաթ խոշորացված համայնքներ ու ՀՀ ԶՈՒ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված սահմանապահ դիրքեր:
«Կան ընտանիքներ, որոնք արդեն վերադարձել են, բայց ես կարծում եմ, որ ծրագրի հիմնական էտապը մենք եկող տարի կունենանք: Գործընթացը սկսված է, հատուկ ծրագիր ունենք, որով զբաղվում ենք: Սա համարում ենք մեր կարևորագույն ծրագիրը: Վերադարձած ընտանիքները Տավուշի մարզի տարբեր համայնքներից են, խոսքը մի քանի տասնյակ ընտանիքի մասին է»,- նշեց Չոբանյանը:
«Ավիակոմպանիա Արմենիա» ընկերության Բոինգ ինքնաթիռը հարկադրաբար վայրէջք է կատարել Դոնի Ռոստով օդանավակայանում, տեղեկացնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ֆեյսբուքյան էջը։
«Ձեր նախընտրական խոստումներից մեկն այն էր, որ լրատվամիջոցներին ասել էիք, որ՝ կարմիր գծերից եկած գումարներով մանկապարտեզ կկառուցենք: Ե՞րբ եք կառուցելու առաջին մանկապարտեզը»,- այսօր ավագանու նիստի ժամանակ հետաքրքրվեց ԲՀԿ-ական Արմեն Ներսիսյանը:
Արտաքին գործողության եվրոպական ծառայության՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարող տնօրենի տեղակալ Լյուկ Դևինը աշխարհաքաղաքական խնդիր չի տեսնում Հայաստանի հետ մուտքի արտոնագրի ազատականացման վերաբերյալ հարցում:
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը նոյեմբերի 26-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի և Ճամբարակի զորամասերից մեկի հրամանատար գնդապետ Վիգեն Սիմոնյանի հետ այցելել է ՀՀ ԶՈՒ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկը։
Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները ծավալուն օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերել, որ Արարատի մարզի Արևաբույր համայնքի նախկին և ներկայիս ղեկավարները, ըստ ձեռք բերված նախնական տվյալների, օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2011-ից 2019 թվականը Արևաբույրի համայնքապետարանում պահակ են ձևակերպել համայնքի ներկայիս ղեկավարի կնոջը, որը չի ներկայացել աշխատանքի:
Հայաստանի քաղաքացիները ՌԴ-ում վարորդական իրավունք ստանալու համար չպետք է նույնպիսի քննություն հանձնեն, ինչպիսին ՌԴ քաղաքացիներն են հանձնում. հայերի համար անհրաժեշտ է քննություն հանձնելու հատուկ կարգ ստեղծել:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) հանրային հատվածի արդիականացման ծրագրի առաքելության պատվիրակությանը, տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը:
Նոյեմբերի 18-ից 24-ը ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 206 մեքենա, որոնցից 25-ի վարորդները եղել են ալկոհոլի ազդեցության տակ, մյուսենրի վարորդները կա՛մ չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր, կա՛մ թույլ են տվել ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։
«Խոսակցություններ են պտտվում, որ կառուցապատողներից շինթույլտվության համար Դուք և քաղաքապետի առաջին տեղակալ Հայկ Սարգսյանը պահանջում կամ թուղթ եք ստորագրել տալիս, կամ բանավոր խոստում եք վերցնում, որ բնակելի շենքի շինթույլտվության համար կառուցապատողը բնակարանների 5 տոկոսի չափով պետք է տա համայնքին: Նման բան կա՞»,- Երևանի ավագանու նիստի ժամանակ հարցրեց «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը՝ խոսքն ուղղելով քաղաքապետ Հայկ Մարությանին:
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ ընտրվեց Հայկուհի Հարությունյանը։ Խինդն ու ուրախությունը, ինչպես նաև օվացիաները մի կողմ թողնելով՝ մի քանի հանգամանքների վրա կենտրոնանանք։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանն այսօր որոշեց դատական սանկցիա կիրառել քաղաքացի Նելլի Միքայելյանի նկատմամբ, հրահանգեց նրան հեռացնել դատական նիստերի դահլիճից մինչև գործի քննության ավարտը՝ դատական նիստի կարգը խախտող գործողություններ կատարելու պատճառով:
Անի Խաչատրյանի հաջորդ հարցն ուղղված էր Աղբահանության և սանմաքրման համայնքային հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանին, որից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ միաժամանակ աշխատանքից ազատվեցին գլխավոր հաշվապահն ու գնումների համակարգողը, կադրերի պատասխանատուն, և ամենազարմանալին, քաղաքն աղբից մաքրելու միակ վաստակն ունեցող՝ աղբահանության կառավարման և համակարգման բաժնի պետ Աշոտ Ասատրյանը.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել սովետական հայտնի հետախույզ Գոհար Վարդանյանի ընտանիքի անդամներին։