
Զորաց քարերի մոտակայքում ավտոմեքենա է այրվել. տուժածներ չկան

Նոյեմբերի 27-ին, ժամը 00:26-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Զորաց քարերի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:51-ին, մարվել՝ 01:06-ին:
Այրվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան՝ ամբողջությամբ: