Բաժիններ՝

ՌԴ օմբուդսմենն առաջարկում է երկրում հայերի համար վարորդական իրավունք ստանալու հատուկ կարգ սահմանել

Հայաստանի քաղաքացիները ՌԴ-ում վարորդական իրավունք ստանալու համար չպետք է նույնպիսի քննություն հանձնեն, ինչպիսին ՌԴ քաղաքացիներն են հանձնում. հայերի համար անհրաժեշտ է քննություն հանձնելու հատուկ կարգ ստեղծել: Ինչպես փոխանցում է «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան:

«Ես այդ հարցով զբաղվում եմ տարիներ շարունակ: Հարցն այն է, որ առանց ՌԴ տարածքում վարորդական իրավունքի հաստատման՝ բարդ է նաև վարորդների համար: Կարծում եմ, որ նրանք չպետք է նույն կարգով քննություն հանձնեն, ինչպես Ռուսաստանի քաղաքացիները: Նրանց համար պետք է հատուկ կարգ լինի, և մենք պետք է նրանց համար ստեղծենք պայմաններ և վերապատրաստման հնարավորություններ, որոնք կհաստատեն, որ ՌԴ տարածքում նրանք կարող են օգտվել Հայաստանում ստացած իրավունքներից»,- ասել է Մոսկալկովան:

Մարդու իրավունքների հանձնակատարը հավելել է, որ խնդրի լուծման տարբերակներից մեկը կարող է դառնալ համընդհանուր իրավունքների ստեղծումը Եվրասիական տնտեսական միության բոլոր հինգ անդամ երկրների համար:

Օմբուդսմենն ավելացրել է, որ Հայաստանի իր գործընկերոջ՝ Արման Թաթոյանի հետ փորձում է պարզել, ինչն է համարվում է առաջնահերթություն այսօր խնդրի լուծման համար, քանի որ Ռուսաստանի կողմից Հայաստանի վարորդական վկայականի ընդունումից հրաժարվելը կարող է ուղիղ ազդել քաղաքացիների աշխատանքային գործունեության վրա: Խնդրի շուտափույթ կարգավորման համար հնարավոր է երկկողմ պայմանագրի կնքումը Ռուսաստանի և Հայաստանի միջև:

«Կարծում եմ՝ առավել արդյունավետ և արագ լուծումը հանդիսանում է երկկողմ պայմանագիրը, սակայն դա խնդիր է, այն նաև ակտուալ է ԵԱՏՄ անդամ բոլոր 5 երկրների համար, քանի որ դա գլոբալ հարց է: Սակայն դա երկրորդական հարց է, քանի որ մյուս երկրների հետ կապված այն նման սուր չէ ծառացած, որքան Հայաստանի համար»,- ասել է Մոսկալկովան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս