Բաժիններ՝

Հայտնաբերվել է «Օպելը» գողացած ու մասնատած տղամարդը

Նոյեմբերի 19-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղրոդում ստացվեց, որ գողացել են Նազարբեկյան փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենան։ Բաժնի քրեական հետախույզները օրեր տևած օպերատիվ միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ մեքենան գողացել է Երևանի բնակիչ, 32-ամյա մի տղամարդ։ Տարված բացատրական աշխատանքի շնորհիվ կասկածվողը ներկայացավ ոստիկանության Մաշտոցի բաժին ու խոստովանական բացատրություն տվեց։ Հետագա միջոցառումներով ոստիկանության ծառայողները Արմավիրի մարզում հայտնաբերեցին գողացված մեքենան, որն արդեն մասնատված էր։ Տուժողին պատճառված վնասի չափն ու դեպքի հանգամանքները քննությամբ պրազվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս