Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2024 թվականի փետրվարի 4-ի թիվ 55-Ա որոշմամբ կարճել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նկատմամբ Սնուփ Դոգի համերգի կազմակերպման նպատակով «Դոպինգ Սփեյս» ընկերությանը պետական օժանդակության տրամադրման առնչությամբ հարուցված վարույթը։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Վիրավորներից 2-ը անչափահասներ են։
Աշխարհի ամենահարուստ մարդը հանդիսացող ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի որդին՝ X Æ A-Xii-ն, որը հայտնի է Little X մականունով, զվարճալի շոու է ապահովել՝ ընդօրինակելով իր հորը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Օվալաձև աշխատասենյակում մամուլի ասուլիսի ժամանակ։
Ժամը 7.40-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 24-ամյա օտարերկրացին, գիտակցության չգալով, մահացել է:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է ՀՀ-ից դեպի Եվրոպա ապօրինի միգրացիայի կազմակերպման դեպք:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.07 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.14 դրամ:
Երևան քաղաքում փետրվարի 12-ին, 13-ի գիշերը, 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 13-ի ուշ երեկոյան, 14-ին սպասվում է ձյուն։
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր՝ ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ արցախցի լրագրողի՝ հայրենիք վերադառնալու հնարավորության մասին հարցին ի պատասխան լկտիաբար ասել էր՝ «մնայիք, կռվեիք…»։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննության ընթացքում տղամարդը տան նկուղից ներկայացրել է 56 շիշ տարբեր տեսակի կեղծ խմիչքներ։
Հավիտենականության շավիղներով ընթանալիս մարդ-Աստված փոխհարաբերության խորքում, այսպես ասած, խարսխված է մի պայման, որն էական է այդ հարաբերության արտացոլման մեջ: Անշուշտ, այդ առումով առաջին միտքը, որ գալիս է, հավատն է առ Աստված: Առանց հավատի, առավել ևս հավատի հիմնասյունի` վստահության առ Աստված, չի կարող լինել ամուր հաղորդակցություն Արարչի հետ:
Ոստիկանները Լվովյան փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք և զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալել և Նոր Նորքի բաժին են տեղափոխել 26-ամյա երիտասարդի:
Հայր և որդի կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին:
Տեղում պարզվել, որ մինչ ոստիկանների ու պարեկների ժամանումը շտապօգնության ավտոմեքենան վիրավոր քաղաքացուն տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Փետրվարի 11-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Գորիս-Հարժիս-Սիսիան ավտոճանապարհին բուք է։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Ռուբեն Մխիթարյանը նշել է նաև, որ Գյումրու և ողջ Հայաստանի պրոբլեմի անունը նիկոլիզմն է, ու ինքը պատրաստ է համագործակցել բոլոր այն թեկնածուների հետ, ում առաջնահերթությունն այն է, որ այս իշխանությունն այդ ընտրություններում հաջողություն չգրանցի:
2025թ․ Երևան քաղաքը կունենա նոր արձան «Կատարսիս» անունով։ Արձանի հեղինակը քանդակագործ Արմենուհի Հովսեփյանն է։ Նախորդ տարեվերջին «Արմենուհի Հովսեփյան ԱՁ»-ի և Երևանի քաղաքապետարանի միջև արձանի ձեռքբերման մեկ անձից գնման եղանակով կնքված պայմանագրի գինը 12 միլիոն 850.000 դրամ է։
Վանաձոր քաղաքի բնակիչ 42-ամյա և 32-ամյա տղամարդիկ կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են քննչական բաժին:
Կյանքից հեռացել է Հայաստանի շախմատի բազմակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վարպետ, Հայաստանի վաստակավոր մարզիչ, պրոֆեսոր Գագիկ Հակոբյանը: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Կատարվում է նախաքննություն։
Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Այսօր՝ փետրվարի 11-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանյան լիճ 2 քաղաքացի է ընկել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Փետրվարի 14-ին՝ Տեառնընդառաջի տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ և Արագածոտնի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից առաջին անգամ Աշտարակի Սուրբ Սարգիս եկեղեցի կբերվի Սուրբ Սարգիս Զորավարի մասունքը։ Այս մասին հայտնում են Արագածոտնի թեմից:
Հանրային ռադիոյի շենքի դիմացից հեռացվել է Արցախի դրոշը։ Ի՞նչ նպատակով և ո՞ւմ որոշմամբ է դրոշը հեռացվել․ MediaHub-ը փորձեց պարզել՝ զրուցելով Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանի հետ։
74 միլիոն եկամուտ ունեմ, որի 42-ը հիփոթեքային վարկ է. Սուրեն Գրիգորյան
Սույնով շնորհակալություն եմ հայտնում Ընկերության կոլեկտիվին՝ արտադրական գործընթացի վերսկսմանն ուղղված ջանքերի համար։ Մեզ հաջողվեց վերադառնալ աշխատանքային բնականոն հուն՝ ի հեճուկս գործադրվող բազմաբնույթ ճնշումների և գնահատականների՝ գիտակցելով Ընկերության ռազմավարական և տնտեսական նշանակությունը մարզի և Հայաստանի Հանրապետության համար։
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգում կատարվել են փոփոխություններ։ Համակարգում ավելացել է «Հարկային հաշվեկշիռ» նոր էջ, որի միջոցով եկամուտների հայտարարագիր ներկայացրած քաղաքացիները սոցիալական ծախսի փոխհատուցման գումարները կարող են ստանալ ավելի արագ և պարզ ընթացակարգով՝ չսպասելով օրենքով սահմանված վերջնաժամկետին, այնքան մինչև միասնական հաշվին վերադարձն իրականացվի ինքնաշխատ։
ՀՀ-ում շահումով խաղերի ոլորտի համար ներկա հարկերից և տուրքերից բացի 10 տոկոս շահութահարկ սահմանելու մասին աղմկահարույց օրինագիծը պետք է լրացուցիչ քննարկվի Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախագծի հեղինակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու օրինագիծն ընդգրկված չէ այս լիագումար նիստերի օրակարգում։