Բաժիններ՝

Քաղաքային իշխանությունները որոշել են «Կատարսիս» քանդակը տեղադրել․ 12 միլիոն 850.000 դրամով ձեռք կբերվի «պառկած ֆիգուրա»-ն

2025թ․ Երևան քաղաքը կունենա նոր արձան «Կատարսիս» անունով։ Արձանի հեղինակը քանդակագործ Արմենուհի Հովսեփյանն է։ Նախորդ տարեվերջին «Արմենուհի Հովսեփյան ԱՁ»-ի և Երևանի քաղաքապետարանի միջև արձանի ձեռքբերման մեկ անձից գնման եղանակով կնքված պայմանագրի գինը 12 միլիոն 850.000 դրամ է։

Բազալտե պատվանդանով տրավերտինից քանդակի տեղադրման վերջնաժամկետը, ըստ պայմանագրի, մինչև 2025 թվականի օգոստոսն է, հստակ վայրը պայմանագրում չի նշվել։ Տեխնիկական բնութագրից էլ տեղեկանում ենք՝ «քանդակն իրենից ներկայացնում է պառկած ֆիգուրա», «300x100x150 սմ» չափսերով։

Այս արձանի տեղադրումը քաղաքային իշխանությունների կողմից բավականին խորհրդանշական է, եթե հաշվի առնենք, թե ինչպես էր «կատարսիս» բառը մեկնաբանվում հին հունական փիլիսոփայության մեջ։

Օրինակ, Արիստոտելի կողմից «Պոետիկա»-ի մեջ այս բառն օգտագործվում է՝ նկարագրելու իրական ողբերգության ազդեցությունը հանդիսատեսի վրա․ որբերգությունն առաջացնում է ապրումակցում և վախ, ստիպում է հանդիսատեսին կարեկցել, այդպիսով՝ մաքրում է նրա հոգին։

Կարդացեք նաև

Տպավորություն է, որ գործող իշխանությունների իշխանամուտից հետո երկրին վրա հասած ողբերգությունների պատճառով է առաջացել այս «կատարսիս»-ի անհրաժեշտությունը։

Տեսանյութեր

Լրահոս