![](/banners/BeFunky-design.jpg)
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով
![](https://168.am/wp-content/uploads/2025/01/1.jpeg)
Երևան քաղաքում փետրվարի 12-ին, 13-ի գիշերը, 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 13-ի ուշ երեկոյան, 14-ին սպասվում է ձյուն։
Հանրապետության տարածքում փետրվարի 12-ին, 13-ի գիշերը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 13-ի ուշ երեկոյան, 14-ի գիշերը շրջանների զգալի մասում, 14-ի ցերեկը, 15-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։
Քամին՝ հարավարևելյան, 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 13-14-ի գիշերը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։