1 զոհ, 2 վիրավոր․ ողբերգական ավտովթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին
Փետրվարի 8-ին, ժամը 2.10-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 32-րդ կմ-ին իրար են բախվել «ԶԻԼ» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ։ «Միցուբիշի»-ի վարորդը՝ 29-ամյա Աբրահամ Հ․-ն, մահացել է, իսկ երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է նախաքննություն։