![](/banners/BeFunky-design.jpg)
Կյանքից հեռացել է Հայաստանի շախմատի բազմակի չեմպիոն Գագիկ Հակոբյանը
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/477104805_1182965197167974_2170334111736780687_n.jpg)
Կյանքից հեռացել է Հայաստանի շախմատի բազմակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վարպետ, Հայաստանի վաստակավոր մարզիչ, պրոֆեսոր Գագիկ Հակոբյանը: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
«Հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 12-ին՝ ժամը 17:00-ից, Երևան, Աջափնյակ, Գ-1 թաղամաս, 48 շենք հասցեում գտնվող «Սան Լազարո» սգո սրահում:
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ողջ անձնակազմը ցավակցում է ընտանիքի անդամներին, հարազատներին և գործընկերներին»,–ասված է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հայտարարության մեջ։