2020թ. հունվարի 24-ին՝ ժամը 06:55-ի սահմաններում, N զորամասում գլխի շրջանում հրազենային վիրավորում ստացած պարտադիր ժամկետային զինծառայող շարքային Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը տեղափոխվել է Երևան:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը բանակի օրվա առթիվ մեդալներ և շքանշաններ հանձնեց հայրենիքի պաշտպանության գործի նվիրյալ զինծառայողներին՝ նրանց շնորհավորելով ՀՀ Զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձի առթիվ:
Հունվարի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում բացվել է «Միացյալ նահանգների Զինված ուժերը 1919-1920թթ. Հայաստանի առաջին Հանրապետությունում» խորագրով լուսանկարների ցուցադրություն:
Ալաբամայի Սքոթսբորո քաղաքում նավակներ են բոցավառվել Գանտերսվիլ լճի նավամատույցում: Ինչպես AP-ին հայտնել է հրշեջ դեպարտամենտի ներկայացուցիչը, յոթ մարդ անհետ կորել է, եւս յոթը հոսպիտալացվել է: Կան զոհվածներ, բայց նրանց թվաքանակը ճշտվում է:
ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանն անդրադարձել է օրերս «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում զինված տղամարդու ներխուժման դեպքին: Նա նշեց, որ իրենց առջև խնդիր է դրված եղել առանց արյուն թափելու իրավիճակը հասցնել հանգուցալուծման:
Հունվարի 27-ին, ժամը 12:03-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:
Նախագահական նստավայրում տեղի է ունենում պարգևատրման արարողություն. ՈՒՂԻՂ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հունվարի 27-ին ընդունել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը բանակի օրվա առթիվ մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների պարգևատրելու մասին հրամանագիր է ստորագրել: Այս մասին ՀՀ նախագահի հրամանագիրը տեղադրված է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքում:
Հունվարի 27-ի ցերեկը, 28-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 31-ին և փետրվարի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային գոտում՝ ձյան, հովտային գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։
Աֆղանական ավիաուղիների ինքնաթիռը հունվարի 27-ին կործանվել Է1 Ղազնիի նահանգում:
Իսրայելի Պետություն աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Technion տեխնոլոգիական ինստիտուտ, որը դասվում է աշխարհի առաջատար գիտական և տեխնոլոգիական հետազոտական հաստատությունների շարքը։ Այն Իսրայելի հնագույն բուհն է, աշխարհում միակ տեխնոլոգիական ինստիտուտը, որն ունի հարակից բժշկական դպրոց:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն ընդունել են ԵՄ բարձրաստիճան պատվիրակությանը՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի ուղեկցությամբ։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2020թ. հունվարի 20-ին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի համայնքապետարանից ստացել է գրության, որում կասկածներ են եղել այն մասին, թե պետական գնումների շրջանակներում համայնքի մանկապարտեզներին մատակարարվող կարագը չի համապատասխանում պայմանագրով նախատեսված չափանիշներին:
Ամերիկյան բասկետբոլի լեգենդ Կոբի Բրայանթի վթարված ուղղաթիռի օդաչուն եղել է Արա Զոբոյանը, ով ևս մահացել է:
Հունվարի 29-ից սկսած գիշերային այս ցրտերը էականորեն մեղմվում են։ Ընդհանուր առմամբ հուվարի 29-31-ին գիշերները այսօրվա հետ համեմատ աստիճանաբար տաքանում են մոտ 8-10 աստիճանով։
Չինաստանում ՀՀ դեսպանության կողմից շարունակ քայլեր են ձեռնարկվում Չինաստանի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ անմիջական կապ հաստատելու ուղղությամբ։
Երեկ, սիրո եւ հանդուրժողականության աննախադեպ այս մթնոլորտում, ոմն ավագանի, ում ձայնը, պարզվեց, մինչ այս որեւէ մեկը չէր լսել, «ֆաս» հրահանգ տվեց Հրայրի երեխայի վրա։ Ու ինձ համար կարեւոր չի թիրախ ում են դարձնում՝ Նիկոլի աղջկա՞ն, իմ աղջկա՞ն, թե Հրայրի կամ այլ մեկի երեխային։
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբացկության արտահերթ նիստ. Օրակարգում Հենրիկ Հարթենյանի հարցն է։
Ու առհասարակ, հանրային պաշտոն զբաղեցնող ցանկացած անձից խիստ պահանջում եմ հստակ գիտակցել իր պաշտոնական կարգավիճակը և գործել բացառապես այդ կարգավիճակի սահմաններում, դրսևորել պատշաճ վարքագիծ։ Դուք սահմանափակված եք ձեր պաշտոնական կարգավիճակով։
Այս անգրագետ երեսփոխանը եթե չլիներ, ապա սրան պետք է հնարվեր…Պարզվում է սույն դեպուտատուհին, ով մշտապես աչքի է ընկնում իր տարատեսակ և անհոդաբաշխ մեկնաբանություններով, հիմա էլ «քծնագետ» է դարձել…
Ավագանու անդամի դեպքը պետք է ուսումնասիրի դատախազությունը, քանի որ ինչպես ինձ, այնպես էլ շատերին թվացել է, որ Հրայր Թովմասյանի աղջկա ֆեյսբուքի էջը այս երիտասարդը ցանկանում էր ուղարկել ինչ որ մարդկանց, ինչ որ խմբերի, որոնց գոյության մասին խոսակցություններ շատ են:
NBA լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանթը մահացել է ուղղաթիռի վթարի պատճառով:
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը ֆեյսբուքյան իր էջի story բաժնում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դստեր էջի լուսանկարն է հրապարակել և կից գրել. «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»։
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով «ԻՄ քայլը» ավագանու խմբակցության անդամ, «Քաղաքացիական այմանագիր» կուսակցության անդամ Հենրիկ Հարթենյանի կողմից ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դստեր լուսանկարը տարածելու միջադեպին:
Հունվարի 26-ին, ժամը 19:37-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի ամառանոցների 3-րդ թաղամասում հրդեհ է բռնկվել:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
«Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սոնա Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Ս. Սարգիսը հայ ժողովրդի ամենասիրված սրբերից է: