Բաժիններ՝

«Ես չեմ ուզում հավատալ, որ ընտանիք մտնելու հրահանգը եկել է վերևից». Զոհրապ Եգանյան

ՀՖՖ նախագահի նախկին խորհրդական Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ավագանու անդամի դեպքը պետք է ուսումնասիրի դատախազությունը, քանի որ ինչպես ինձ, այնպես էլ շատերին թվացել է, որ Հրայր Թովմասյանի աղջկա ֆեյսբուքի էջը այս երիտասարդը ցանկանում էր ուղարկել ինչ որ մարդկանց, ինչ որ խմբերի, որոնց գոյության մասին խոսակցություններ շատ են:

Խոսքս այսպես կոչած ֆեյքերի ֆաբրիկաների ու հրահանգով լավ կամ վատ բաներ գրողների առկայության մասին է: Ավագանու 20 տարեկան անդամի կենսագրության մեջ չխորանանք, ինչպես շատ դեպքերում այնպես էլ հիմա դրան ուշադրությւոն դարձնող չի եղել, կարևորը որ ներկայացված է եղել Նիկոլի թիմում ու այն ժամանակ դա բավարար էր ընտրվելու համար, բայց վատն այն է, որ ըստ էության նա հենց վարչապետի թիմից է ու կարող ենք ենթադրել, որ հրահանգները գնացել են հենց վարչապետի շրջապատից:

Ես չեմ ուզում հավատալ, որ ընտանիք մտնելու հրահանգը եկել է վերևից, եթե նման բան ապացուցվի, ապա դա կնշանակի կարմիր գծեր այլևս չկան ու հետ կգա 92թ-ը ու ինքնադատաստանը: Որպեսզի ինքնադատաստանի չհասնի, նախ ապահովեք այդ երիտասարդի անվտանգությունը, հետո հարուցեք քրեական գործ, հետո թերևս լավ կանեք ուղարկեք բանակ ծառայության ու ընդհանրապես մարդկանց դասեք ըստ արժանիքների այլ ոչ թե ըստ քայլքի:

Հ.Գ երեկ դեպքից զայրացած շատ օգտատերեր հրապարակել էին այս ջահելի քրոջ նկարը ու հայհոյանքներ էին հնչեցնում էդ խեղճ երեխու հասցեին, հույս ունեմ, որ էմոցիաների տակ արված քայլ էր ու ամենը կջնջեք, էդ երեխեն մեղք չունի, որ ավագանու Իմ Քայլը խմբակցության այդ անդամն իր եղբայրն է»։

Ավագանու անդամի դեպքը պետք է ուսումնասիրի դատախազությունը, քանի որ ինչպես ինձ, այնպես էլ շատերին թվացել է, որ Հրայր…

Gepostet von Zohrap Yeganyan am Sonntag, 26. Januar 2020

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս