
ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանները կայցելեն Ադրբեջան

ՆԱՏՕ-ի 15 անդամ երկրների դեսպաններից բաղկացած պատվիրակությունը նոյեմբերի 6-7-ը կայցելի Ադրբեջան, հաղորդում են ադրբեջանական լրատվականները։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին ՆԱՏՕ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններն այցելել են Հայաստան։ Այցի ընթացքում նրանք հանդիպել են ՀՀ նախագահի, վարչապետի և պաշտպանության նախարարի հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը, ժողովրդավարական կայունությանը և Հայաստանի ու Դաշինքի միջև գործընկերությանը վերաբերող հարցեր։