ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում թոռնիկների հետ լուսանկարներ է հրապարակել:
ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի կողմից հետախուզվող, Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր Էլենի Թեոխարուսի հետ և զորակցություն է հայտնել նրան։
Հունվարի 22-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցների մասնագիտական հմտությունների շնորհիվ գրպանահատության հերթական դեպքը բացահայտվեց:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունում հունվարի 24-ին տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիայի հանդիպումը, որին ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է վերջին շրջանում հայ-վրացական հարաբերություններում արձանագրված նկատելի առաջընթացը՝ կարևորելով Հայաստանի և Վրաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը։ Այս համատեքստում դրական է գնահատվել երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև ձևավորված արդյունավետ և անմիջական համագործակցության մթնոլորտը։
Պարտադիր սպանդանոցային մորթի մասին վարչապետի վերջնագիրն անասնապահներին չի գոհացրել: Կառավարության որոշմամբ՝ ամբողջ Հայաստանում հունվարի 15-ից անասունները պետք է մորթվեին սպանդանոցներում, բակերում կարող էին մորթել միայն մատաղի համար նախատեսված կենդանիներին: Որոշումը, որն ուժի մեջ պետք է մտած լիներ դեռ 2018-ի ամռանը, խստացվեց անցյալ տարեվերջին, հունվարի 14-15-ին դժգոհության մեծ ալիք բարձրացավ, անգամ փակվեցին դեպի մարզեր տանող ճանապարհները:
Սա արհամարհանք է հարյուր հազարավոր քաղաքացիների կարծիքի նկատմամբ՝ մի մարդու կողմից, որ երազում հանկարծ տեսներ, որ ինքը մի օր պատգամավոր է կարգվելու, զարմանքից ինսուլտ կստանար:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ հունվարի 24-ի Հայրապետական սրբատառ կոնդակով Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի Հանրապետությունների հայկական եկեղեցական համայնքների՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմից առանձնացումով ստեղծվել է Բալթյան երկրների հայոց թեմը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր տեղի է ունեցել հանդիպում ՀՀ ՏԿԵ և Էկոնոմիկայի նախարարների, ՀՀ մարզպետների և տեսչական մարմինների ղեկավարների մասնակցությամբ՝ քննարկելու սպանդանոցների կառուցման և սպանդանոցային պարտադիր մորթին առնչվող գործընթացում ի հայտ եկած խնդիրների կարգավորման տարբերակները:
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում բաժին եկած Ծովազարդ գյուղի 24-ամյա երիտասարդը կամավոր հանձնեց գարծարանային համարով «ՏՕԶ» տեսակի որսորդական հրացան՝ հայտնելով, որ այն պատկանել է հանգուցյալ պապին։
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը խորին վշտով հայտնում է, որ հունվարի 24-ին 88 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռոբերտ Հովսեփի Ավագյանը:
Հունվարի 23-ին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության 2019 թվականի գործունեության ամփոփումը, որին մասնակցել է Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Արմեն Գրիգորյանը:
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պապոյանի և Արգիշտի Մեխակյանի հեղինակած օրինագծով առաջարկվում է պարտադիր դարձնել գույքը վաճառելուց առաջ՝ մինչ վաճառքի ամիսը ներառյալ, գույքահարկի գծով պարտավորությունների ամբողջական կատարումը:
Հունվարի 24-ին, ժամը 08:28-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նշխարք համայնքից 13 կմ արևելք ընկած հատվածում գտնվող արշավախմբին (բաղկացած է Ռուսաստանի Դաշնության 6 քաղաքացուց, որոնցից մեկի ինքնազգացողությունը վատացել է) անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հանրային անվտանգության և առողջապահության տեսանկյունից պարտադիր սպանդանոցային մորթը այլընտրանք չունի»,- պնդում է Երիտասարդ ֆերմերների ասոցիացիայի նախագահ Աշոտ Գրիգորյանը: Նրա խոսքով՝ ամբողջ աշխարհն է այս սկզբունքով աշխատում, միայն թե այս պահին մեր երկրում կա սպանդանոցների կառավարման խնդիր: Հունվարի 15-ից պարտադիր է դարձել անասունների սպանդանոցային մորթը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
«Մենք լուրջ վտանգ էինք զգում, որ ԿԳՄՍ-ում կար սաբոտաժ հենց կառավարության ծրագրերի նկատմամբ, իսկ հիմա կարող ենք պնդել, որ նախարարը մասնակից է այդ սաբոտաժին՝ «Արմաթ» ծրագիրն ընդհանրապես տապալելու առումով»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սայմոթեք» ընկերության ներկայացուցիչ, ՍԻՄ կուսակցության նախկին ղեկավար Հրանտ Խաչատրյանը:
Ցմահ ազատազրկման դատապարտված և 24 տարի բանտում անցկացրած Աշոտ Մանուկյանն այսօր Վերաքննիչ դատարանի դատավոր Մնացական Հարությունյանի որոշմամբ ազատ արձակվեց հենց դատարանի դահլիճից:
Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը պարզաբանեց, թե ինչու է այս ձմեռային զորակոչին առողջական խնդիրներով պայմանավորված տարկետումների թիվը նվազել:
2020թ. հունվարի 24-ին՝ ժամը 06:55-ի սահմաններում, N զորամասում պարտադիր ժամկետային զինծառայողների՝ շարքային Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի գլխի շրջանում և կրտսեր սերժանտ Արմեն Ջոնիկի Մեսրոպյանի աջ բազկի շրջանում հրազենային վիրավորումներ ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արտակ Քամալյանը հունվարի 31-ից կազատվի ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից:
ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալն այս պահին մեծ, աննախադեպ վերանորոգման մեջ է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոսպիտալի պետ, գնդապետ Վահան Գևորգյանը:
Եղվարդում ջրատար է վնասվել։ Մասնագետներին ժամանակ է պետք վերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վլադիմիր Աղաբեկովին Երախտագիտության մեդալով պարգևատրելու մասին:
Արցախում վիրավորված զինծառայողներից Հենրի-Հայկ Զաքարեանի վիրահատությունն անցել է բարեհաջող, սակայն վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը:
Հունվարի 24-ի ցերեկը հատկապես Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն, առանձին շրջաններում՝ նաև քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հունվարի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նշանակումներ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության պետ, Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ, արդարադատության գնդապետ Ռոբերտ Ղազարյանին շնորհվել է արդարադատության գեներալ-մայորի կոչում:
ՀՀ ազգային ժողովը լիագումար նիստում քննարկում է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած նախագիծը, որով առաջարկվում է մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում մի շարք մասնագիտություններով սովորող և միաժամանակ աշխատող անձանց եկամտային հարկը վերադարձնել՝ ուսման վարձի փոխհատուցման նպատակով: