
Նոր Զելանդիայում տեղի է ունենում երկրի պատմության մեջ ամենախոշոր գործադուլներից մեկը

Նոր Զելանդիայում տեղի է ունենում պետական հիվանդանոցների և հանրակրթական ոլորտի աշխատակիցների մասնակցությամբ երկրի պատմության մեջ ամենախոշոր գործադուլներից մեկը։ Բողոքի ակցիային մասնակցում են ավելի քան 100,000 ուսուցիչներ, բուժքույրեր և բժիշկներ, որոնք դժգոհ են իրենց աշխատավարձերից և աշխատանքային պայմաններից։
«Կառավարությունը կտրված է իրականությունից և, կարծես, չի գնահատում բժիշկների և ուսուցիչների աշխատանքը», – ասել է բողոքի ակցիայի կազմակերպչական կոմիտեի, ինչպես նաև Նոր Զելանդիայի արհմիությունների խորհրդի ներկայացուցիչ Ռիչարդ Վագստաֆը։
Նոր Զելանդիայի վարչապետ Քրիստոֆեր Լակսոնը հայտարարել է, որ խնդիրը լուծելու համար «արհմիությունները պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ»։
«Նորզելանդացիները տուժում են, երբ արհմիությունները նման գործողություններ են ձեռնարկում՝ փոխարենը նստեն բանակցությունների սեղանի շուրջ», – ասել է նա։