Կալիֆոռնիայում չորս մարդ է զոհվել ավիաաղետի հետևանքով

Չորս մարդ է զոհվել հունվարի 22-ին Կալիֆոռնիայի նահանգի Կորոնա քաղաքի մերձակա օդանավակայանի տարածքում ոչ մեծ ինքնաթիռի կործանման հետեւանքով: Այդ մասին հայտնել է քաղաքային հրշեջ ծառայությունը

«Չորս մարդ է մահացել ավիաաղետի հետեւանքով»,- ասված էծառայության Twitter-ում: Նրա տվյալներով՝ օդանավի կործանումը հանգեցրել է 302,8 լիտր ավիավառելիքի բոցավառման եւ 0,1 հեկտար տարածքում հրդեհի առաջացման: Ներկայում կրակը մարված է:

Ինքնաթիռն ընկել է օդանավակայանի տարածքի արեւելյան մասում, որը փակվել է պատահածի պատճառների ու հանգամանքների հետաքննության ընթացքում, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031