Բաժիններ՝

Ռաֆայել Սուքիասյանի հայրը գտել է այն օգտատիրոջը, որը սպառնացել էր՝ «սպանված աղջկա ընկերը փնտրում է իր դստերը». aravot.am

aravot.am-ը գրում է. «16-ամյա աղջկա սպանության համար մեղադրվող Ռաֆայել Սուքիասյանի հոր ներկայացրած հանցագործության մասին հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայությամբ:

Հիշեցնենք, որ որդու ձերբակալությունից հետո Արա Սուքիասյանը, հաղորդագրություն էր ստացել անհայտ անձից, որը հայտնել էր, թե սպանված աղջկա ընկերը փնտրում է իր դստերը: «Ես այդ ահազանգի հարցերով զբաղվել եմ, ավելի լուրջ արդյունք եմ ստացել, բացահայտել եմ այդ ֆեյք օգտատիրոջ անձը, ոստիկանությանը տրամադրել եմ այդ օգտատիրոջ հեռախոսահամարները, իրենք ասում են՝ ձեր աղջիկն ասում է՝ նման հաղորդագրություն չի ստացել: Ոստիկանությանը բացատրում եմ՝ միայն ես եմ այդ ահազանգը ստացել, իզուր եք աղջկաս, կնոջս հարցնում, դուք ստացե՞լ եք ահազանգ, իբր զբաղվում են էլի, երեւութականություն են ստեղծում, ոստիկանությունը չի փոխվել, առաջվա նույն ոստիկանությունն է մնացել՝ գործեր սարքելով: Ես այս գործի թիկունքում տեսնում եմ ոստիկանությանը՝ որպես պատասխանատու: Քրեական գործը կարճել են առանց օբյեկտիվ քննության, ես սա համարում եմ հիմք, որ ասեմ, ոստիկանությունն այս գործում խիստ կասկածելի դեր ունի »,- Aravot.am-ին ասաց Ռաֆայել Սուքիասյանի հայրը՝ Արա Սուքիասյանը»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս