
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները. 1023 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն

Փետրվարի 12-13-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝
Երևանում,
Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում, Ծովագյուղ գյուղում,
Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ-Ալագյազ, Ապարան-Ջրամբար ավտոճանապարհին,
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում,
Սյունիքի մարզի Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհին,
Շիրակի մարզի Սիզավետ գյուղում,
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին:
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 259 ավտոմեքենանա և 1023 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: