
«Չի պատրաստվո՞ւմ պետությունը մի քսան միլլիոն դրամ տրամադրի և մի ֆիլմ նկարի իսկական հայ մարզիկի մասին». Արման Աբովյան

Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հիմա կասեն՝ էլի իր հին «շարմանկան» միացրեց… և այո՛, ես իմ հին շարմանկան կմիացնեմ։
Արթուր Ալեքսանյան` հայկական սպորտի կենդանի լեգենդ, մի մարդ, ով ցնցում է աշխարհը և ով արդեն իսկ դարձել է ազգային առասպել։ Հասկանում եմ, որ իրեն հիմա բոլոր-բոլորը կրկին մեծարելու են, լավ-լավ բաներ են ասելու, բայց, կներեք, մի հարց. չի պատրաստվո՞ւմ պետությունը մի քսան միլլիոն դրամ տրամադրի և օրինակ մի ֆիլմ նկարի իսկական հայ մարզիկի մասին: Ինձ չափազանց այս հարցը վերջին տարվա ընթացքում շաաաաատ հետաքրքրում է»։
https://www.facebook.com/photo.php?fbid=490800955161844&set=a.107798946795382&type=3&theater