ՀՀ-ում կան փակ ճանապարհներ. Ճամբարակի լեռնանցքի հատվածում արգելափակված է 30 տրանսպորտային միջոց
ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցված տեղեկատվության համաձայն՝ եղանակային պայմաններով պայմանավորված՝ փետրվարի 13-ի ժամը 11:30-ի դրությամբ փակ են Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս ավտոճանապարհը, Վարդենյաց և Ճամբարակի լեռնանցքները, իսկ դժվարանցանելի՝ Սոթք-Քարվաճառ, Ամասիա-Աշոցք ավտոճանապարհները:
Գորիսի կողմից առկա են կուտակումներ՝ 8 մարդատար և 50 բեռնատար տրանսպորտային միջոց, Սիսիանի կողմից՝ 84 բեռնատար, 35 մարդատար, 6 ավտոբուս՝ 64 ուղևորով, որից 2-ը՝ երեխա:
Ճամբարակի լեռնանցքի հատվածում արգելափակված է 30 տրանսպորտային միջոց:
Քաղաքացիներին ցուցաբերվում է համապատասխան օգնություն: Իրականացվում է ավտոճանապարհի մաքրման և ձյան հետագա կուտակման կանխարգելիչ միջոցառումներ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է դեռևս զերծ մնալ վերը նշված ճանապարհներով երթևեկելուց, ինչպես նաև ճանապարհին արգելափակված բոլոր վարորդներին հետ վերադառնալ և ճանապարհ ընկնել միայն եղանակային պայմանները փոքր–ինչ բարելավվելու դեպքում: