Էջմիածնի բնակիչը համաքաղաքացուն ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու՝ սպանելու նպատակով իր մոտ ապօրինի պահվող հրազեն հանդիսացող «ԱԿ-47» տեսակի 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգից կրակոցներ է արձակել վերջինիս ուղղությամբ և սպանել նրան։
«Կանանց նկատմամբ բռնությունն ու նրանց իրավունքների պաշտպանությունը պետք է դիտարկել մարդու իրավունքների պաշտպանության ընդհանուր համակարգում: Կինը պետք է պաշտպանված լինի իրավահավասար բոլոր հիմունքներով»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՄԻՊ աշխատակազմի հետազոտական և կրթական կենտրոնի ղեկավար Նինա Փիրումյանը:
Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
«Մեկ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել պետական վերահսկողական ծառայության կողմից նախարարությունում իրականացված ուսումնասիրության վերաբերյալ:
Մարտի 10-ին ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն ու դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկն այցելել են ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան:
Տեղեկացնում ենք, որ նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածման հետևանքով Իտալիայում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ձեռնարկում է միջոցներ Իտալիայում գտնվող իր քաղաքացիների Հայաստան վերադարձը կազմակերպելու ուղղությամբ։
Մարտի 10-ին, ժամը 17.25-ի սահմաններում, Գավառի հրշեջ-փրկարարական ծառայությունից ոստիկանության Գավառի բաժնում ահազանգ ստացվեց, որ Հայրավանք գյուղի մոտակայքում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել. մի տղամարդ մահացել է, կան վիրավորներ։ Դեպքի վայր մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր։
ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրել և ամփոփել է ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքի և անցկացման շրջանակներում 2020թ. փետրվարի 10-ից մինչև մարտի 4-ը՝ ժամը 11.00-ի դրությամբ արձանագրված ընտրական բնույթի ենթադրյալ իրավախախտման դեպքերը:
«Ավելի քան 1 միլիոն մարդու աշխատավարձ ու թոշակ ենք բարձրացրել, պատկերացնո՞ւմ եք՝ դա ի՞նչ է». Փաշինյան
Արդարադատության նախարարությունը, Հայաստանում Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակում՝ Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ, քրեակատարողական բոլոր հիմնարկներում իրականացրել և իրականացնում է կանխարգելիչ անհրաժեշտ աշխատանքներ:
Մարտի 10-ի երեկոյան Հռոմից Երևան ժամանած ինքնաթիռի ուղևորների մոտ վարակիչ հիվանդություններին բնորոշ որևէ ախտանշան չի հայտնաբերվել:
«21-րդ դարում բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններով կանանց վիճակը հասարակության մեջ դեռևս չենք կարողանում լիարժեք ապահովել՝ հավասարության տեսանկյունից, էլ ուր մնաց՝ հեռավոր 18-19-րդ դարերում, երբ նման նախաձեռնություններ գրեթե չկային: Ամեն ինչ բխում էր հասարակության ընկալումից»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով կանանց նկատմամբ կիրառվող բռնության մասին՝ ասաց գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը:
28-ամյա տղամարդու կողմից ծեծվելով՝ իր տան մեջ սպանված 42-ամյա կինը հուղարկավորվեց:
Գյումրիում ծեծի հետեւանքով մահացած 43-ամյա կնոջ հուղարկավորությանը մասնակցել է ՀՀ ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարանը:
«Հայաստանում ունենք կորոնավիրուսով վարակված մեկ դեպք, այդ քաղաքացու վիճակը գնալով ավելի է լավանում, և առաջիկայում կտրվի կրկնակի թեստ՝ հասկանալու համար՝ արդյոք վիրուսը նրա օրգանիզմում մահացե՞լ է, թե՞ ոչ, եթե դրական արդյունքներ լինեն, ապա նա դուրս կգրվի։ Ծաղկաձորում կարանտինում գտնվող քաղաքացիները ևս լավ են. մինչև այս պահը գանգատներով, ջերմող հիվանդներ չեն եղել նրանց մեջ, նրանք ևս թեստավորում կանցնեն, և նրանց դեպքում էլ, եթե արդյունքը բացասական չլինի՝ կարանտինից դուրս կգրվեն»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը՝ անդրադառնալով կարանտինում գտնվող քաղաքացիներին և կորոնավիրուսի հետ կապված ներկայիս իրավիճակին։
Մարտի 11-ի ցերեկը, 12-13-ը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 14-ին, 16-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 15-ի գիշերն առանձին շրջաններում, ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ:
Մարտի 10-ին, ժամը 16:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նաիրի Զարյան փողոցի թիվ 72/2 շենքի մոտակայքում գտնվող շինհրապարակում տղամարդ է ընկել շենքի հիմքային փոսը:
Փաշինյանն ասմունքում է Սիսիանում ու կոչ անում հաղթահարել լացն ու խեղճությունը
«Ես բոլոր Մեխակների հետ կռիվ ունեմ, որովհետև ինձ էլ Մեխակի պես ասել են, որ վիզդ պետք է ծռես, բայց ես վիզը ծուռ հայ քաղաքացի չեմ ուզում տեսնել». Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սիսիանում իր ելույթի ժամանակ անդրադարձավ 2 օր առաջ Ստեփանավանում տեղի ունեցած միջադեպին եւ ներողություն խնդրեց կուրթանեցի երիտասարդից: «Երեկ տեսանյութ հայտնվեց, որ այդ տղան առողջական խնդիրներ ունի: Հիմա ես ուզում եմ վերլուծել իմ գործողությունները, արդյոք ես այդ քաղաքացուն, մեր սիրելի Մեխակ Առաքելյանին ինչ-որ բան սխալ եմ ասել կամ արել: Ես երկու սխալ ուզում եմ խոստովանել, որ թույլ եմ տվել. ես գերագնահատել եմ մարդու առողջական վիճակը գնահատելու իմ ընդունակությունը եւ թերագնահատել եմ էն հանգամանքը, որ քաղաքացին, քանի որ խոսում է վարչապետի հետ, կարող էր կաշկանդվել: ես այդ երկու սխալի համար ուզում եմ Մեխակ Առաքելյանից էլ, ՀՀ բոլոր քաղաքացիներից էլ ներողություն խնդրել:
Մեխակ Առաքելյանն ապրում է Լոռու մարզի Կուրթան գյուղում: Մեխակն օրեր առաջ մոտեցել էր վարչապետին ՝ Գյուլագարակ այցի ժամանակ, ու համարձակվել էր տուն խնդրել իր բազմանդամ ընտանիքի համար, բայց չէր հասցրել ավարտել խոսքն ու արժանացել էր վարչապետի հանդիմանանքին:
Աշխարհում կորոնավիրուսի տարածման վտանգով պայմանավորված՝ Ղազախստանում ՀՀ դեսպանությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին մշտական կապ պահել դիվանագիտական կառույցի հետ:
Մարտի 10-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է տարբեր բնույթի հարցերով դիմած քաղաքացիներին:
Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը (ENNHRI) հրապարակել է փախստականների և ապաստան հայցող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման վերաբերյալ հատուկ զեկույց, որտեղ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի փորձը փախստականների և ապաստան հայցող անձանց, այսինքն՝ միգրանտների իրավունքների ապահովման ոլորտում համարվել է առաջատարներից մեկը Եվրոպայում:
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը դիմել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին 1698 անձի ՀՀ քաղաքացիություն շնորհելու համար:
«Աղոթե՞լ ես, Դեզդեմոնա. ինչո՞ւ են սպանվում կանայք կյանքում և գրականությունում». քննարկում. ՈՒՂԻՂ
Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն Փելես» հյուրանոցում կարանտինի մեջ գտնվող քաղաքացիների առողջական վիճակը լավ է, գանգատներ չունեն:
2020 թվականի մարտի 9-ին՝ ժամը 17:00-ին, «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից Ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «աջ ազդրի կույր հրազենային վերք, աջ ազդոսկրի միջին երրորդականի բազմաբեկոր կոտրվածք» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել Լոռու մարզի Օձուն գյուղի բնակիչ: Վերջինս հայտարարել է, որ պայթյունի ձայն է լսել, որից հետո ազդրի շրջանում զգացել է ցավ:
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություն է իրականացրել ՀՀ պաշտպանության նախարարությունում՝ 2019 թվականի կարիքների համար դիզելային վառելանյութի ձեռքբերման գնման գործընթացի օրինականության և արդյունավետության նկատմամբ: