
«Իշխանութան կողմից շատ նուրբ ձևով շրջանառության մեջ է դրվել մի փաստաթուղթ, որում ամփոփված է, ըստ իս, երկու գերխնդիր». Վլադիմիր Մարտիրոսյան

«Մեկ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Եթե հանրաքվեի քարոզչական ողջ լիրիկան, պաթոսը, քաղաքական էքսպրեսիան և ինչու չէ նաև էքստրեմիզմը թողնենք մի կողմ, ապա չոր նստվածքը հետևյալն է. իշխանութան կողմից շատ նուրբ ձևով շրջանառության մեջ է դրվել մի փաստաթուղթ կամ հռչակագիր, որում ամփոփված է ըստ իս երկու գերխնդիր, որոնք ենթակա են լեգիտիմացման հանրաքվեի միջոցով, հետագա քաղաքական կիրառելիության և շահարկման համար:
1. Հայտնի ուժերի կողմից լոբբինգ արվող «Զավթված և ձախողված պետության» թեզը, որը ապահովելու է իշխող ուժի և տեղական լիբերտարիստ լոբբիստների համերաշխությունը և շահերի առավել խորացումը: Ինչի արդյունքում պետության «զավթված», «թալանված», «կեղեքված» լինելու հանգամանքը այևս կդառնա «ժողովրդի» կողմից ճանաչված և հաստատված փաստ, այլ ոչ թե իրավական պետության բնույթին և ոգուն համապատասխանող ապացուցված հանգամանք:
2. Հռչակագրի կետերի ենթատեքստում նրբորեն թաքնված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» օրենքի այսպես կոչված «ժողովրդական հաստատումը»: Ինչին հղում անելով իշխանություններն ապահովելու են իրենց հետագա քաղաքական պլատֆորմի ֆինանսա-տնտեսական կապիտալի կայունությունը:
P.S. Շարունակեք վայելել հանրաքվեի քարոզչական սուր էքսպրեսիոն և ռոմանտիկ «ժողովրդի անունից ժողովրդի համար» վերնագրով միջոցառումը»: