Բաժիններ՝

Տիգրան Ավինյանը դիմել է նախագահին 1698 անձի ՀՀ քաղաքացիություն շնորհելու առաջարկությամբ

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը դիմել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին 1698 անձի ՀՀ քաղաքացիություն շնորհելու համար: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրառում է կատարել Տիգրան Ավինյանը:

«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքը՝ երեկ առաջարկություն եմ ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ՀՀ քաղաքացիություն շնորհել 1698 անձի: Այն հանգամանքը, որ նման քանակի մարդիկ ցանկություն են հայտնում դառնալու Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ այդպիսով դառնալով նաև հայկական պետականության մի մասը, ոգեշնչում ու լրացուցիչ ուժ է տալիս էլ ավելի մեծ պատասխանատվությամբ ու ջանքով կատարելու մեր աշխատանքը»,-նշել է Տիգրան Ավինյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031