Բաժիններ՝

Գյումրիում ծեծի հետևանքով մահացած կնոջ հուղարկավորությանը մասնակցել է Լենա Նազարյանը

Գյումրիում ծեծի հետեւանքով մահացած 43-ամյա կնոջ հուղարկավորությանը մասնակցել է ՀՀ ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարանը:

Կնոջ  մարմինը  Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիայից անմիջապես տեղափոխել են «Շիրակ» գերեզմանատուն: Հուղարկավորությունը կազմակերպել է Գյումրու քաղաքապետարանը: Գյումրու քաղաքապետի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ քննչական մարմնից են ստացել գրություն, որպեսզի հուղարկավորեն մահացած կնոջը: «Եվ մենք, օրենքի սահմանում, իրականացնում ենք այդ գործընթացը»,- նշեց Սոնա  Առաքելյանը:

Հուղարկավորությանը ներկա են եղել մարզպետարանի ու քաղաքապետարանի աշխատակազմերը՝ Շիրակի մարզպետի և Գյումրու քաղաքապետի գլխավորությամբ, նաև՝  վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:

Կնոջ հարազատները, սակայն, նրա հուղարկավորությանը չեն մասնակցել: Մամուլի տեղեկություններով՝ նրա 17-ամյա որդին վերջին տարիներին բնակվել է հորաքրոջ մոտ, ապա մեկնել Ռուսաստան: Այլ հարազատների մասին տեղեկություններ չկան: Սպանված կնոջ՝ Մարինե Խ.-ի որդին և նույն օրը՝ մարտի 5-ին, նրա հետ ծեծի ենթարկված 12-ամյա աղջիկը՝ Նազելի Խ.-ն Գյումրի քաղաքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կողմից ճանաչվել են առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ:

Կնոջը ծեծի ենթարկելով մահվան հասցնելու և 12-ամյա աղջկան ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ կասկածվում է 28-ամյա երիտասարդ, որը կալանավորվել է:

Արմենուհի Մխոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս