«Ջղայնացավ վրես ու բրախեց-գնաց»․ Կուրթանցի Մեխակի ընտանիքի պատմությունը

Մեխակ Առաքելյանն ապրում է Լոռու մարզի Կուրթան գյուղում: Մեխակն օրեր առաջ մոտեցել էր վարչապետին ՝ Գյուլագարակ այցի ժամանակ, ու համարձակվել էր տուն խնդրել իր բազմանդամ ընտանիքի համար, բայց չէր հասցրել ավարտել խոսքն ու արժանացել էր վարչապետի հանդիմանանքին:

Մեխակը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ չի հասցրել վարչապետին ասել, որ իրենք Սպիտակի երկրաշարժից հետո հայտնվել են անհասկանալի իրավիճակում, քանի որ այն կիսակառույցը, որտեղ ապրել են ծնողները Սպիտակում, չեն հասցրել սեփականաշնորհել ու երկրաշարժից հետո մնացել են անտուն, չի կարողացել ասել, որ շատ վաղ տարիքից աշխատել է ու անգամ արտերկրում է բախտը փորձել, բայց բախտն իրենցից երես է թեքել:

Վարչապետի հետ կարճ զրույցը միանշանակ չի ընկալվել հասարակական տարբեր շրջանակներում ու գյուղում. համագյուղացիները գիտեն, որ Մեխակը շատ է հավատում նոր իշխանություններին, ու ընտանիքն անգամ սպասվող հանրաքվեով է ոգևորված:

10 քմ-ից քիչ ավելի տարածքով թիթեղապատ ու փայտաշեն տնակում Մեխակի ընտանիքն ապրում է 10 հոգով: Մեխակի մայրը՝ տիկին Անահիտը, վստահեցնում է՝ երեխաների հաճախակի հիվանդանալու պատճառը տնակի խոնավությունն է: Ի դեպ, երեխաները մեր նկարահանման ժամանակ Վանաձորի հիվանդանոցում էին:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս