Բաժիններ՝

Դավթաշենում աշխատանքներ կատարելիս կռունկավարն ու 1 անձ հոսանքահարվել են ու տեղափոխվել հիվանդանոց

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Անաստաս Միկոյան փողոցից 2 քաղաքացի էլեկտրահարված վիճակում տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ Ա. Միկոյան 111/6 հասցեում կռունկի գործողությունների հետևանքով վնասվել են էլեկտրական լարերը, ինչի հետևանքով էլ կռունկավարն ու տեղում աշխատանքներ կատարող 1 հոգի էլեկտրահարվել են ու տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն: Վնասվել են նաև կայանված «Honda» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները:

Դեպքի փաստով քննչական բաժնում աշխատանքային կանոնների չպահպանման հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վիրավորների ինքնությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031