Բանակում բարեփոխումների օրակարգով միջգերատեսչական աշխատանքային խումբ կստեղծվի:
Հանրությունը շարունակում է դատական իշխանության կայացրած որոշումների պատասխանատվությունը դնել կառավարության վրա, չնայած այն հանգամանքին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ ինքը հրաժարվում է միջամտել դատական իշխանության գործերին և հրահանգներ իջեցնել:
Գործարանային համարով գնդացիրը ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ վարչություն է բերել մայրաքաղաքի բնակիչ, 48-ամյա մի տղամարդ։ Նրա հայտնածով՝ հրազենը գտել է տան նկուղը մաքրելիս։
Թափառող շների հարձակումներից բողոքող մարդկանց թիվն ավելացել է, իսկ համացանցում սկսել են ակտիվորեն տարածել շների հարձակումներից տուժած երեխաների լուսանկարներ։ Նման դեպքեր արձանագրվում են և՛ մարզերում, և՛ մայրաքաղաքում:
Հայաստանի Ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել:
Եթե խոսքը պաշտոնատար անձի մասին է, այդ ինֆորմացիան համարվում է հասարակության սեփականությունը։
Ռեժիսոր, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում անդրադարձել է դատական համակարգին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, հեղափոխությունից հետո մարդկանց կյանքի որակի բարձրացմանը վերաբերող հարցերի:
Աշտարակի քրեական հետախույզները բաժին բերման են ենթարկում Կոշ գյուղի 40-ամյա մի բնակչի։ Գործողությունն իրականացվում է փետրվարի 18-ի գիշերը։
Փետրվարի 20-ին, ժամը 12:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 62 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատակազմի հետ միասին աշխատանքային այցով մեկնել է Արցախ:
Փետրվարի 17-ին, ժամը 9.30-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում ստացվեց, որ րոպեներ առաջ թիվ 57 երթուղու ավտոբուսում մի կնոջ պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել էր փող և բանկային քարտ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ 18:25-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փետրվարի 18-ին Տավուշի մարզի ոստիկանները պետական-հասարակական ունեցվածքի գողության դեպք բացահայտեցին:
Կոմունիստական գաղափարախոսությունը և միլիոնանոց բանակի համար գրված կանոնագիրքը մենք դրել ենք մեր զորքերի ամենօրյա կառավարման հիմքում, ինչը բերում է բավականին մեծ խնդիրների: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը՝ անդրադառնալով բանակում տիրող իրավիճակին՝ միաժամանակ նշելով, որ դրանում մեղավոր ենք մենք՝ բոլորս, մեզանից յուրաքանչյուրը, ոմանք՝ որպես ծնող, ոմանք՝ որպես հրամանատար, ոմանք՝ որպես իրավական ակտեր ընդունող։
Երևանի կենդանաբանական այգին փետրվարի 5-ին փակվել էր կարանտինային/կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով:
Փետրվարի 20-ին, ժամը 11:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավթի ՃՈ հենակետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ:
Փետրվարի 18-ին, ժամը 21.55-ին, հիվանդանոցից Արաբկիրի բաժին հաղորդում էր ստացվել, որ «գոտկային շրջանի և ձախ թիկնային շրջանի կտրած-ծակած վերքեր» և «աջ աճուկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշումներով բուժօգնության են ընդունվել 17-ամյա երկու պատանի: Ահազանգով օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի մասնագետ-տեսուչները վերահսկողություն են իրականացրել «Ագրոպրոդ» ՍՊԸ-ին՝ «Norma» ապրանքանիշ, պատկանող կաթնամթերքի արտադրամասում (այս ընկերությունը եղել է մի շարք մանկապարտեզների կաթնամթերքների մատակարարը):
Երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքը փոփոխվել է և լրացվել:
Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատունը ՀՀ ոստիկանությանը կտրամադրի HYUNDAI և VOLKSWAGEN մակնիշի ավտոբուսներ՝ ծառայողական գործունեության համար օգտագործելու նպատակով:
168.am-ի տեղեկություններով՝ երեկ կեսօրից հետո ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն են հրավիրվել Երևանի քաղաքապետարանի Շինարարության ու բարեկարգման վարչության ներկա ու նախկին պետեր Գրիգոր Հարությունյանն ու Սամվել Մհերյանը:
Կառավարությունը փետրվարի 20-ի նիստում որոշեց լուծարել 100 տոկոս պետական բաժնեմաս ունեցող «Հայկական միրգ» բաց բաժնետիրական ընկերությունը, և Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին հանձնարարվեց 15-օրյա ժամկետում ստեղծել «Հայկական միրգ» բաց բաժնետիրական ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով լուծարման հանձնաժողով։
Փետրվարի 20-ին, ժամը 04:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին՝ Սոթքի հանքի մոտակայքում, երկու բեռնատար մերկասառույցի պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախքան այդ պատասխանը ստանալը լրացել է տեղեկանքի տրամադրման համար սահմանված եռօրյա ժամկետը, ուստի և Սերգեյ Ստեփանյանին 13.02.2020թ.-ին տրամադրվել է վերջին 5 տարում միայն Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և Արցախի հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանք:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը:
Փետրվարի 20-ին, ժամը 10:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` բախվել են ավտոմեքենաներ, տուժածներ չկան, առկա է գազի արտահոսք:
Փետրվարի 20-ի ցերեկը, 25-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով: Փետրվարի 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Կյանքի 90-րդ տարում մահացել է Ռուսաստանի Պետրովսկու անվան գիտության եւ վիրաբուժության կենտրոնի անեսթեզիոլոգիայի եւ վերակենդանացման բաժնի ղեկավար, ԽՍՀՄ-ի նախկին գլխավոր անեսթեզիոլոգ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) ակադեմիկոս Արմեն Բունիաթյանը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 20-ին ժամը 14.00-ից մինչև փետրվարի 21-ը ժամը 14.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.