ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ենթարկվել է խստացված ստուգումների թռիչքների անվտանգության ապահովման վերահսկողության թուլացման նշանների ի հայտ գալու պատճառով:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում կայացել է «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի և Առողջապահության նախարարի նախկին տեղակալ Արսեն Դավթյանի գործով դատական նիստը:
Փետրվարի 18-ին, ժամը 11-ի սահմաններում, ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկությունների հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում, խուզարկություն իրականացրին Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղի 28-ամյա մի բնակչի տանն ու օժանդակ կառույցներում:
ՀՀ ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի կատարած արարքի որակի հետ կապված քննիչը և դատախազն անհամաձայնություններ ունեն:
Վայոց ձորում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով վերակենդանացման բաժանմունքում հայտնված ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջական վիճակը շարունակում է անփոփոխ մնալ. 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց սպայի հայրը՝ Սամվել Մխիթարյանը:
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով բացահայտվել է հերթական կոռուպցիոն բնույթի հանցագործությունը։
Հանցագործությունների նախականխման, կանխման և բացահայտման նպատակով ոստիկանության տարածքային բաժինների հերթապահ խմբերն ըստ երթուղիների սպասարկվող տարածքում շուրջօրյա շրջայցեր են իրականացնում:
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախագիծն Ուկրաինայի Գերագույն Ռադայում սպասում է հանձնաժողովի քննարկմանը:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում Իրանի գործընկերների հետ սերտ համագործակցությամբ ձեռնարկել կորոնավիրուսի առնչությամբ բոլոր անհրաժեշտ քայլերը:
5-րդ զորամիավորման ենթակա N զորամասը փետրվարի 20-ին բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ստացել է փաստական տվյալներ, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում մտացածին կամ իրական անուններով բացված մի շարք անհատական էջերի 3 օգտատեր 2019-ի նոյեմբերից մինչև 2020-ի փետրվարն ընկած ժամանակահատվածում բաց հարթակում հրապարակայնորեն կատարել են ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններ, ինչպես նաև ահաբեկչության հրապարակային կոչեր, որն առաջացրել է դրանց կատարման իրական վտանգ:
2020թ. փետրվարի 20-ին՝ Ստեփանակերտ քաղաքում, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Պաշտպանության բանակի բարձրագույն հրամանատարական կազմի, ԱԱԾ ռազմական հակահետախուզության և ռազմական ոստիկանության ներկայացուցիչների հետ:
Փետրվարի 18-ին, ժամը 21.10-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Սայաթ-Նովա գյուղում կրակում են:
Փետրվարի 21-ի ցերեկը, 22-24-ը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 25-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային գոտում` անձրևի տեսքով:
Դատախազությունը մերժել է «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը:
Փետրվարի 21-ին, ժամը 07:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան կողաշրջվել է, կան արգելափակված քաղաքացիներ:
ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր Յուրի Դավթյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով:
ՀՀ վարչապետի որոշմամբ` ստեղծվել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, դերասան Երվանդ Մանարյանի հուղարկավորության հանձնաժողով:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փետրվարի 21-ին խորհրդակցություն է անցկացրել ռազմական ոստիկանությունում, որի ընթացքում քննարկվել է զինվորական ծառայության ընթացքում մահվան ելքով դեպքերի, դրանց կանխարգելման, առկա օպերատիվ իրավիճակի, ՌՈ աշխատանքին առնչվող և այլ հարցեր:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ:
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը փետրվարի 20-ի երեկոյան ահազանգ է ստացել, որ մի խումբ քաղաքացիներ քաղաքական կոչերով ուղեկցվող ավտոերթ են իրականացրել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակի հարակից տարածքում, որի ընթացքում ոստիկանությունը բերման է ենթարկել 8 հոգու:
Artsakh1.am-ը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում երեւում է, որ Արցախում՝ Ստեփանակերտում բողոքի ակցիա է տեղի ունեցել, մի խումբ մարդիկ մեքենայով շրջում են, պահանջում են նախագահ Բակո Սահակյանի և ԱԻ նախարար Լևոն Մնացականյանի հրաժարականը:
Փետրվարի 20-ին, ժամը 22:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում՝ «Քարավան» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:
Փետրվարի 20-ին, ժամը 21:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ Հունան Ավետիսյան փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:
Փետրվարի 20-ին, ժամը 22։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սարչապետ գյուղում այրվում է վագոն-տնակ։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը փետրվարի 20-ին՝ ժամը 14:50-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևանի Սարի Թաղ թաղամասի 21-րդ փողոցի թիվ 2 տան հարևանությամբ գտնվող չբնակեցված տան արտաքին պատը փլուզվել է և փակել մուտքը, առկա է կախված կառուցատարրի ընկնելու վտանգ:
ՀՀ տարածքում փետրվարի 21-ի ժամը 08:24-ի դրությամբ կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
«Իրատես» թերթը գրում է. «Օրերս Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ ընդունված ծխելու մասին օրենքը բավական բուռն քննարկումների, անգամ վեճերի պատճառ է դարձել հենց իշխող խմբակցության ներսում: Պատգամավորների մի մասն ընդգծված բացասական վերաբերմունք է ունեցել նախագծի առնչությամբ: Ոչ միայն ներքին խոսակցություններում, այլեւ հենց նախագծի քննարկման ու քվեարկության ժամանակ մի քանի պատգամավորներ բավական կոշտ արտահայտվեցին՝ այն համարելով խոցելի ու թերի մշակված:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց տնտեսական հեղափոխության և մարդկանց լավ ապրելու վերաբերյալ իր պատկերացրած փիլիսոփայությունը: